Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայը նա է, ով ազնիվ է վաստակում

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
14:06, երեքշաբթի, 14 հունիսի, 2016 թ.
Հայը նա է, ով ազնիվ է վաստակում
    
    

Հայը նա չէ ով հայերեն է խոսում և երեխաները հայ են, այլ նա` ով իր երեխաներին պահում, հագցնում, մեծացնում, ուսումի տալիս, բարեկեցիկ կյանք ապահովում` սեփական աշխատանքի, ընդունակությունների շնորհիվ, և ոչ թե, ուրիշ հայի հաշվին` նրան շահագործելով, խաբելով, նրա նկատմամբ խարդախության անելով...
     Հայը նա չէ, ով իր երեխաներին և թոռներին շոկոլադի մեջ է պահում, Հայաստան է տանում ու բերում, Էջմիածինում կնքում, Սևանում ու Ծաղկաձորում հանգստանում, Երևանի առևտրի սրահներից գնումներ անում, այլ նա է հայ, ով այդ ծախսը չի անում մի ազնիվ, ստեղծարար աշխատանքով ապրող հայի երեխաների և թոռների արժանապատիվ ապրելու իրավունքի հաշվին: Որովհետև բարոյականության և արդարության սկզբունքներով ապրող, և նույն սկզբունքներով փող վաստակող հայը` ավելի մեծ և զգալի ներդրումներ ունի, պահպանելու հայի գենոֆոնը, ոգին, մտածողությունը, հայ լինելու, հայ մնալու ձգտումը և դրանով արդարացիորեն և արժանիորեն հպարտանալու, որ ինքը հայ է, և երեխաներն էլ` հայ են:
     Հայը նա է, ով ազնիվ է վաստակում:
     Հայը նա է, ով իր անունն ու ճանաչումը` իր ուժերով է ստեղծում, ով ուրիշի աղբյուրը քար չի գցում, որից ինքն էլ է խմել, հայը նա է, ով ուրիշի ճամփան չի փակում, ում բացած ճամփով և ինքն էլ է գնում, և ուրիշին ոտք չի ձգում, ով իրեն օգնության ձեռք է մեկնել: Այն հայը, ում միտքը աշխատում է միայն, մի ուրիշ հայի մոլորեցնի, նրան օգտագործի, նրանից կոռզի, տանի, ապա այդ հայի, հայ լինելու գոռոզությունը, դատարկախոսությունը, մի այլ շրջապատում պարզ կերևա և կընկալվի էժանագույն, տաղտկալի և նողկալի հայասիրության ճղճիմ ներկայացում և յալանչիություն, որն խաղում է գիտակցված` բարձրացնելու սեփական դատարկ կարևորությունը, իր համար ստեղծելու բարենպաստ պայման և միջավայր, միամիտ և ազնիվ մարդկանց հաշվին, նոր անազնիվ եկամուտներ ստանալու նպատակով: Իսկ այլ մի շրջապատում էլ` լինի Հայաստանում, թե Ռուսաստանում` առիթ, անառիթ, կցուցաբերի էլի, թե ինչ իսկական հայ է ինքը, որ իր երեխաները հայ են, մինչև մի օր կհասկանա, որ փողին ծախված, հայի ու իր ընկերոջը դավաճանած, ընկերոջից գողացող, այլ ազգի լուծվող, մերվող, դեգերացվող, իր հայ ազգի հոգևոր ու բարոյական ամբողջություն վնասող և իր թոռները արդեն հայ չկոչվող` հայի տեսակի բացահայտ օրինակ է ինքը...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6593 | 0 | 0
Facebook