Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստծոնը` Աստծուն, Մակեդոնացունը` Մակեդոնացու երեխաներին և թոռներին...

Рубен Севаян
Հեղինակ`
Рубен Севаян
16:55, չորեքշաբթի, 08 հունիսի, 2016 թ.
Աստծոնը` Աստծուն, Մակեդոնացունը` Մակեդոնացու երեխաներին և թոռներին...
    
    

- Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:
     Նորից հանդիպեցի Ալեքսանդր Մակեդոնացուն վերագրվող այս տողերին և վրդովմունքս տեղիք տվեց.
     - Ալեքսանդր Մակեդոնացու անունից ինչպես են մասսային մոլորության մեջ գցում, միամիտ մարդկանց գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկում.- թե գիտե՞ք, հարստություն, փող, ոսկի չկուտակեք, և այդ հարստությունը զավթելու, կուտակելու համար անիմաստ է, անմտություն է, տրամաբանական չէ, չարժե վատամարդ դառնալ, չարագործուություններ անել, անարդարություններ` խղճի, աստծո և օրենքի առաջ գործել, չարժե` ստորանալ, ուրիշին նվաստացնել, վնասել, նրա հանապազօրյա հացը հարամ անել, նրա հացը խլել, մեղքեր կատարել, որովհետև` ոչինչ էլ մարդ իր հետ չի տանում մյուս աշխարհ, որովհետև մարդ աշխարհից ձեռնունայն է գնում...
     Եվ ես զարմանում եմ, մակեդոնացու այս բարոյականություն ու գաղափարը ընդունող և քարոզ անողների միամտության վրա, որ նրանք չեն հասկանում, որ իրենց փոքր Մակեդոնացի զգացող ու հարստություն կուտակողները, որոնք իրոք, ոչինչ իրենց հետ չեն տանում, որովհետև... ամեն ինչ թողնում են իրենց երեխաներին, թոռներին, իրենց փոքրիկ ալեքսանդրներին... այնպես որ, մարդ իրեն թող չխաբի, որ աստծո տվածով, օրենքի իրավունքով, ձեր աշխատանքով, ձեր ստեղծածը, ձեր վաստակածը, ձեր ունեցվածքը կարողանաք պահպանել չարի, ագահի ոտնձգություններից, խարդախություններից, խաբեբայություններից, թալանից և արժանապատիվ ապրելով, ինչ կարող եք` թողեք ձեր երեխաներին... դա հպարտություն է, պատիվ է, պարտքի գիտակցության և զգացումի կատարում` սեփական սերունդների առաջ...
     Աստծոնը` Աստծուն, Մակեդոնացունը`
     Մակեդոնացու երեխաներին և թոռներին... իսկ Մակեդոնացին, կռվող առաջին գծում ուներ խելացի, թասիբով հրամատար - խիզախ զինվոր... այ, նա մնաց ձեռնունայն... այդ մասին մտածեք, մտածելու կարողություն ունեցողներ, այլապես ինքներդ ձեզ մխիթարելով և սրտի հովան անելով, որ տիրակալ Ալեքսանդր Մակեդոնացին իր հետ ոչինչ չտարավ այս աշխարհից, միևնույն է, ձեր կյանքում ոչինչ էլ չի փոխվի և շարունակելով ապրել, դուք եք սակայն մնում ձեռնունայն...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5348 | 0 | 0
Facebook