Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՄ........................

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
16:34, երեքշաբթի, 02 հունիսի, 2015 թ.
ԻՄ........................


     Իմ..............


    

Մենք կապրենք խաղաղ, մեզ մոտ միշտ գարուն կլինի, ոչ շատ տաք, և ոչ էլ շատ սառը:
     Մենք կապրենք երջանիկ, չենք հոգնի երբեք իրարից, ամեն մի նոր օրվա հետ մենք ավելի կճանաչենք իրար, ավելի կմտերմանանք:
     Դու երբեմն կտխրես, կամ երես կառնես, իսկ հետո երբ ես սիրով առահամարեմ քեզ, կգաս կնստես գիրկս, գլուխդ կդնես ուսերիս, ու բառ առ բառ կնկարագրես, թե որքան ես ինձ սիրում, ու թե որքան քիչ է բառերը, տարածություներն ու կյանքը, որքան քիչ է իմ ու քո այդ երես առած սիրո դիմաց:
     Մենք կապրենք երկար, մեզանից հետո կապրեն մեր այգու ծաղիկները, մեզանից հետո մեզ կկարոտեն մեր մաշված տան պատերը, մեզանից հետո միշտ թարմ կմնա բարությունը այդ տան:
     Չէ մեզանից հետո, մենք նորից կլինենք, կլինենք այնքան, որ միջև վերջ սիրենք մեզ տրված սերը, փաստորեն մենք կլինենք միշտ:
     Դու կլինես իմ փոքրիկ ու նուրբ աղջիկը, ես քեզ գրկեմ, կհոգամ քո մասին, միշտ կհամբուրեմ առավոտները, միշտ կերազենք միասին խաղաղ ու տաք մեր գիշերներում:
     Իսկ հետո ես կլինեմ քո փոքր տղան, դու ինձ կգուրգուրես, սիրելով ինձ, ու երբ լինենք միասին, մի տեղ, թող միշտ կարոտենք իրար, թող միշտ ամուր կապված մնանք:


    

Ես կլինեմ քո լուսբացը, ես կլինեմ այն արևը, որ միշտ ամեն առավոտյան կգրկի մերկ մարմինդ, ու նուրբ կտաքացնի:
     Ես կլինեմ ուրախ անձրև, երբ աչքերիդ ինչնի խորը ու քնքուշ մտքեր, ես կթափվեմ պատուհաններին, ու կսկսես հաշվել իմ կաթիլները:
     Ես կլինեմ քո խաղաղությունը, ես կլինեմ քո պատերազմները, ես կլինեմ քո ամեն ամենը:
     Իսկ դու կլինես իմ միակ ու փոքր աղջիկը, միակը, ու երբ այլևս աշխարհում անգամ ոչ ոք չլինի, միայն ես ու դու, ես կհամարեմ ինձ ամենաերջանիկը:
     Ես կլինեմ քո քունը, քո գիշերը, քո երազը, ես նուրբ զգայարաներդ մեղմ կշոյեմ, ու դու կքնես, տաք ու բարի իմ գրկում:
     Թող նաև լինի աշուն, թող քամիները մեզ իրար ավելի մոտեցնեն, թող անձրևները մեզ ավելի ուժեղ գրկեն, թող լինի բոլոր եղանակները, համաձայն եմ ........
     Դա մեզ չի բաժանի: Դա երբեք մեզ չի տանի քշի իրարից հեռու:
     Հեքիաթները սիրուն են չէ, խաղաղ ու տաք:
     Ես քեզ խոստանում եմ, կպատմեմ լիքը հեքիաթներ, իմ ու քո մասին, բայց փոքրս, հեքիաթները միշտ սիրուն են վերջանում ....նրանցում միշտ խաղաղ է կյանքը, միշտ սիրուն ու գարուն:
     Իսկ հիմա, այգիները այլևս չկան, չկան մեզ սպասող պատերը, չկան մեզ սպասող տաք ու սպիտակ վերմակներ, չկան ինձ ու քեզ սպասող ոչ մի ծաղիկ:
     Ես եմ հորինել իմ ու քո վերջը, տաք ու սիրուն, իմ հորինածում հեքիաթը անվերջ է և անսկիզբ, մենք միշտ այնտեղ ենք ՓՈՔՐԻԿՍ ......
     Շարունակությունը այստեղ ՝ http://rockvan.blogspot.com/2015/03/blog-post.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4732 | 0 | 0
Facebook