Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոթատետրը..........Մի բուռ անկեղծություն

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
14:40, չորեքշաբթի, 23 հուլիսի, 2014 թ.
     Երբ մի պահ ժամանակից դուրս եմ գալիս, քաշվում մի կողմում, կյանքի հոսքից այն կողմ, մտածում եմ, որ վայրկյան առ վայրկյան ես փոխվում եմ, փոխվում են մտքերս, փոխվում են այն ամենը անգամ, որ չէի պատկերացնի, որ կփոխվի ....
    
     Մոտ արդեն 2 տարուց ավելի է ինչ ստեղծագործում եմ, Մի օր ես կգամ բլոգը դարձել է մի նոթատետր, որը կրում է իմ ամեն քայլը, իմ ամեն հոգևիճակը, իմ ամեն զգացածն ու չզգացածը:
    
     Կարծես իմ ներսում գտնվող աշխարհի մի մասը ես տվել եմ այդ նոթատետրին, նա կրում է իր մեջ մի ամբողջ 18 տարվա մի մասը, որը ապրել եմ ես , զգացել, տեսել, հասկացել ...
    
     գիտեք երկու տարի առաջ չէի մտածի, որ կյանքում կունենամ մի ինչ որ նոթատետր, որը ոչ միայն իմ կլինի, այլ նաև այն մարդկանց, ովքեր ընթերցում են:
    
     Հիշում եմ, երբ առաջին անգամ իմ առաջին հարցազրույցի ժամանակ, ինձ հարցրեցին, ինչի համար եմ անում այդ ամենը, ինչիս է պետք:
    
     Ես հիշում եմ նաև, որ մի քանի րոպ է լռեցի, հետո անկեղծ ժպտացի և պատասխանեցի` Ես անկեղծություն եմ բաժանում, միթե դրանից հաճելի ինչ որ բան կյանքում, ոչ չկա, քանզի կայնքը այնքան է լցվեց կեղծիքով, որ թվում է թե արդեն անկեղծությունը գրանցվել է կարմիր գրքում:
    
     Ես անկեղծ եմ եղել այս ընթացքում, փորձել եմ որևէ կերպ, և ինչ որ կերպ նկարգրել այն ամենը, ինչը կոչվում է անկեղծություն, հոգու անկեղծություն .........
    
     Եվ տեսնում եմ անգամ թե մարդիկ ինչպես են հասկանում իմ անկեղծությունը
     Երբ բացում եմ բլոգը, այնքան եմ հանգստանում, կարծես ուրիշ աշխարհ լինի, մութ, խաղաղ, ամայի, որտեղ շնչում է խուլ աշունը և թաց ձմեռը, որտեղ ամեն ինչ լուռ է, սակայն շատ բան ասելու կա, բայց լռությունը այնքան գեղեցիկ է, որ այնտեղ ոչ ոք չի փորձում խոսել, որ հանկարծ չարթնացնի այն մեծ ցավը, որը խուլ քնած է ......
    
     Ես ապշում եմ երբեմն, միթե այս ամենի տերն ու տիրակալը ես եմ, ես եմ ստեղծել, միթե սա այն է ինչ ես ուզում էի ...մտորում եմ միշտ ...
    
     Տխրության մեջել կա անսահման գեղեցկություն, հաճախ հենց ինքը տխրություն է ստիպում ստեղծել նմանը չունեցող մի բան, որ իր գեղեցկությանմբ անգամ ապշեցնում է հեղինակիս......
    
    
     Ես գուցե ունեմ այն ամենը, ինչը տրված չէ ոչ ոքին, սակայն ոչ սովորական լինելը այնքան անհարմար է հաչախ այս նեղ աշխարհում, որտեղ կեղծիքն է խեղդում կյանքը:
    
     Իսկ գիտեք որն է իսկական սերը, ոչ ոք չգիտի, սակայն սերը այն է գուցե, երբ պատրաստես անգամ դժողքում այրվել հանուն նրա, և կարծես այս կյանքը մի գեղեցիկ դժողք լինի, որտեղ հանուն սիրո ապրել է պետք ....
    
     Ես տխուր անկեղծություն եմ նվիրել բոլորին, տխուր մի անկեղծություն, որը շատերին ստիպել է ինչ որ տեղ հոգու անկյունում, նորից վերապրել այն ամենը, որը այնքան գեղեցիկ էր, սակայն էր ........
    
     Միշտ եղեք անկեղծ, դա միակ բան է, որի համար արժե միշտ պայքարել ...
    
     Ձեր Անանուն.........
Աղբյուրը` Մի օր ես կգամ....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5645 | 0 | 0
Facebook