Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Իմ ու քու Մենակությունը...................

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
18:50, երկուշաբթի, 16 հունիսի, 2014 թ.


     Իմ ու քու Մենակությունը...................

Վազում էին վայրկյաները, լույսը դանադաղ մխրճվում էր մթության մեջ, ու դանադա բացվում էր լուսաբացը:
     Լուռ ու անխոս շուրթերդ ծխում էին, գեղեցիկ, նուրբ, իսկ փոքր աչքերդ կարծես թախծով լի սպասում էին, ներսում խեղդելով երկար սպասման արցունքները:
     Մենակություն էր, համր մենակությունը, որը իր թեթև թևերով գրկել էր նուրբ ուսերդ, ու կարծես դանադաղ ջարդում էր սիրտդ, մենակութունը, այն այնքան գեղեցիկ էր ընդգծում ստվերդ, երկար մազերդ, այնքան գեղեցիկ էր ընդգծում սպասող լուռ փայլող աչքերդ:
     Մենակ էիր, անխոս, միայն ծխում էիր, ինչ որ բան սպանելով, ու ինչ որ բան սպասելով:
     -Գեղեցիկ է չ՞է, գուցե կյանքում իրոք գեղեցիկ է սպասումը
     -Չէ լուսաբացը
     -զգում եմ, թե ինչպես է տխրությունը այն լույսի նման, որը ճեղքում է մթությունը, նման այդ լույսի, տխրությունը ճեղքում է հոգիդ:
     -Տխուր չեմ
     -Գիտեմ, պարզապես լուսաբացն է, խորհրդավոր
     -իսկ միգուց՞ե սպասումը
     -էհ գրողը տանի, ոչ ոք չի գժվել լուսաբացին իր քուն թողնի և գա
     -Բացի քեզանից
     -Ես գիժ եմ գուցե դրանից է
     -Գժվել ենք ին՞չ է
     -ինչո՞ւ, և ինչու չգժվել, տանի այդ գրողը:


     Լռեցիր, նուրբ շուրթերդ փակեցիր, ու նորից վառեցիր ծխախոտը, դրեցիր նուրբ շուրթերիդ արանքում, ու ծուխը սկսեցիր խորհրդավոր կերպ քաշել դեպի ներս, ու նույն խորհրդավորությամբ այն դուրս քաշեցիր:
     -Գեղեցիկ ես ծխում
     ժպտացիր
     -մենակ եմ
     -ինչո՞ւ, չեմ երևում
     ծիծաղեցիր, նուրբ ու այնքան գեղեցիկ
     -երևում ես, բայց դու նման ես ուրվականի, ով գալիս է, և կարող է միևնույն ժամանակ այլևս չլինել:
     -սիրում եմ ներակ լինել լուսաբացին, իսկ երբ սկսում է առավոտը բացվել, սիրում եմ չքանալ, իսկ դու գիտես երբ առավոտյան քնում ես, ես նուրբ կաշվե վերրկուս գցում եմ վրադ
     -գեղեցիկ է
     -գուցե նաև խորհդավոր լուսաբացի նման
     -դեռ մեկ ժամ կա, գեղեցիկ է չէ այս մենակությունը, որտեղ ոչինչ չկա, չկա պատճառ, չկա ոչ մի բան, որը քեզ կխանագարի, թեկուզ մի քանի ժամով ապրես:
     -միթ՞ե սա ապրել է, գրողը տանի, սա ապրել չէ, սա միայն շնչել է
     -սուսսսսսսսսսսսսս՛ս
     -ինչո՞ւ
     -լռի՛ր, խոսքերը խանգարում են, ու ոչ մի խոսք չի նկարագրում այն ամենը, ինչը կատարվում է հիմա
     -մնաց 44 րոպե, ու գուցե նաև մի քանի վայրկյան
     -ին՞չ կլինի եթե բացվի առավոտը
     -պարզապես ես կքնեմ
     ու նորից խորհրդավոր ծիծաղեցիր, չնայած, դեռ տխրությունը, այդ թեթև տխրությունը դանդաղ ջարդում էր սիրտդ
     -դողում են ձեռրքերդ, մրսում ես
     -այո, այս միայնությունից եմ մրսում
     -ցուրտ է չ՞է, այս միայնությունը, ցուրտ է և սառը:
    
     Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ`
     http://rockvan.blogspot.com/2014/06/blog-post_16.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5290 | 1 | 0
Facebook