Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես մոռացա քեզ մոռանալ... 18+

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
14:47, հինգշաբթի, 03 հուլիսի, 2014 թ.

Հոգուս անկյունում ամպեր են կիտվել, ու դանդաղ լացում է հոգիս, դանդաղ ու նուրբ, ամեն կաթիլի հետ անզգայանում են պատերը նրա, ամեն կաթիլի հետ կարոտ է իջնում հոգուս պատերին, անձրևում է հոգիս, մերթ մեղմ ու կաթ-կաթ, մեկ փոթորկուն, մեկ դադարում է ...

Մաշվել են հոգուս պատերը, թաց խոնավությունից, կարոտի խոնավոցությունը ներ****ով իր մեջ, մաշվել է հոգիս, քիչ էլ ու կճեղքվի, կբարկանան պատերը նրա, ու գուցե այլևս հոգի չի մնա ............

Կարոտել եմ, և ում է պետք իմ կարոտելն ու չկարոտելը, միևնույնն է, հավատա՛, միևնույնն են անգամ այն վայրկյանները, որոնք ծախսում սպասումով, որոնք վատնում եմ կարոտելով, միևնույնն է, միևնույնն է, գիտես անգամ իմ սիրելը, ախ չգիտեմ, դա ոչինչ չի փոխում ու մեզ բաժանում է մի առհելի մի հեռավորություն, մի առհելի անհաս հեռավորություն, գուցե կաս, գուցե դեռ կաս, բայց ոչ ինձ համար, ու այդ միտքը տանջում է ինձ, չէ՛, տանջել ասված է քիչ է, տանջանք չէ դա, այլ աննկարագրելի մի տառապանք, չէ՛ տառապանքն էլ է քիչ, Աստված իմ, դու այդպես էլ չես զգա այն, ինչ ես եմ զգում, ու ես այդպես էլ չեմ կարող նկարագրել այն ամենը, ինչ ես եմ զգում, ու միևնույնն է, միևնույնն է ամեն ինչ................

ոչ դու կաս, ու ոչ էլ այն ամենը, ինչը կար մեզ հետ, մերներ, ու չկա, ու ոչինչ չկա, ու այլևս ոչինչ չկա ու չի լինելու, միևնույնն է, ոչինչ չկա ու չի լինելու .........
    
     Շարունակությունը կարդացեք`
     http://rockvan.blogspot.com/2014/07/18.html#.U7PmbfmSz9Q

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5935 | 0 | 0
Facebook