Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խուճուճ Մազերով տղեն 18+

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
03:35, շաբաթ, 07 նոյեմբերի, 2015 թ.
Խուճուճ Մազերով տղեն 18+

Ես սիրում էի, երբ մատերով մեկ-առ մեկ սկսում էիր հաշվել անհաշվելի թվացող իմ մազերի խճճումը ...բայց դու գիտեիր դրնաց թիվը, դու անգամ գլուխս գրկած զգում էիր, թե ինչքան մազ ունեմ գլխիս ...դու գիտեիր դրանց թիվը, ու դու գիտերի ինչքանով էին պակասում դրանք, երբ թափվում էին ......

Ինչպես ես էի սիրում քո մատերը, այնպեսել դու էիր սիրում իմ մազերը .....սիրում եմ էի երբ տաք մատերդ գրկախառնվում էին խճճված իմ մազերի մեջ...սիրում էի ...

Երբեմն զայրանում էիր, երբ մատերդ խճճվում էին մազերիս մեջ, ես սիրում էի այդ խճճումը, որովհետև այն ինչ ես էի ապրում այդ պահին, երևի ես միակն էի, ով ուներ այդ հատուկ պատմությունը ....

ես չեմ կարող նկարագրել այդ ամենը, այդ խճճումը, դա վեր էր ինձ համար ...

Մի օր դու գնացիր ...խելագարի պես դուրս էի գալիս փողոց, ու խելագարի պես մազերս ցավում էր, որովհետև դուրսը այնքան ցուրտ էր, ցավում էր ամեն անգամ երբ իմ եթերային կերպարը բախվում էր իրականության հետ .....ես չէի գտնում քեզ, ու մտածում էի, էլի մի պատմություն գնաց գրողի ծոցը ...

Հիմա երբ չկաս, մազերս թափվում են, հիշում ես երբ դրանք թափվում էին քո մատերի մեջ, դու դրանց հոգեհանիգստը այնքան ցավոտ էիր տանում, ասես մի ամբողջ կյանք ես կորցրել ....ու հիմա ասես ես եմ կորցրել, , , ,

Ես կարոտում եմ քո ներսը, այնքան որքան կարոտում եմ քո մատերի, և իմ մազերի խճճումը .....

մազերս ցավում են ...այո, որոնվհետև չկա քո հոգատար մատերի գրկախառնությունը, չկա քո մատերի ներկայությունը իմ մազերի մեջ ...դրանք տապակվել են գլխիս, ու թափվում են ...ու չկաս դու, ու դրանց հոգեհանգիստը ասես շան սատկոց լինի ........բոլորի համար մեկ է, իմ մազերի թափումը .....դրանք թափվում են բռով.....

Մտածում եմ ......միթե կա էլ ուրիշ գեղեցիկ խճճում ...չկա ....

ես երևի ճաղատանամ, որովհետև ցավում են մազերս ....ու կկորցնեմ իմ ու քո խճճումը...կկորցնեմ ...չէ որ դու չկաս .........և ուրիշ մեկին պետք չեն իմ խուճուճ մազերը ........

երբ գաս ........էլ չենք խճճվի .մատերդ կդնես ճպլիս վրա ....ու լիքը կլացես .......տեղը կհանես այն բոլոր հոգեհանգիստների, որոնք չես արել ....

Թափվում են բռերով......քո մատերը սիրող իմ խուճուճնները ...........

չկաս դու, ու չկա մեր գեղեցիկ խճճումը ....

քո խուճոճ մազերով տղեն ...........

Աղբյուրը` Վեն Մաքելվին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6011 | 0 | 0
Facebook