Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծանր Վենը ..................

Վեն Մաքելվին
Հեղինակ`
Վեն Մաքելվին
03:41, շաբաթ, 07 նոյեմբերի, 2015 թ.
Ծանր Վենը ..................

Ժամը 01: 45 կամ 02: 45 սովորաբար չեմ սիրում նայել ժամացույցին, ժամացույցը այդքանել պետք չի ինձ .....որոշել եմ այսօր միջև լուսաբաց գրել, ջնջել, զրուցել, կռվել ինքս ինձ հետ ...միջև լուսաբացը որոշի, որ գա .....

ասում են իբրև ժամանակից է կախված ամեն ինչ, թե իբրև լուսաբացը միշտ նույն ժամին է գալիս, իբրև թե արևը նույն ժամին է ծագում, իբրև թե եղանակները ըստ ժամանակի են փոխվում .....ով ասած, գուցե մենք ենք պարզապես աշխարհը զգում այնպես դասավորված, ինչպես ցանկանում են, գուցե հենց մենք ենք այդպես տեսնում, որովհետև այդպես ընթունված է ......ոչ իրականությունը այլ է .......մարդիկ չեն նկատում, բայց լուսաբացը, երբ ուզում գալիս է, արևը երբ ուզում ծագում է .....եղանակը երբ ուզում փոխվում է .......այո ......ես իրականում, նկատի ունեմ մի բան, մենք չենք նկատում, բայց մեր կյանքը լի է, լուսաբացներով, ծագումներով, եղականերով .....մենք չենք նկատում, բայց իրականում կա նման մի բան .....բան չունեմ ասելու, որ դրսում աշուն է ...բայց կգտնվեն մարդիկ, ովքեր ներքուստ կհագնեն տաք վերնաշապիկներ, ներքուստ կունենան ձեռնոցներ, կունենան գլխարկներ ......որովհետև իրոք ներսում կլինի ցուրտ ......կգտնվեն մարդիկ, ովքեր ներքուստ մերկ կլինեն, գուցե տաք է, կամ շատ ավելի տաք, ինչպես լինում են գարուններում կամ ամառներում .....

Բայց ես խոսում եմ ծանրությունից .......բոլորիս համարել մեկ է, թե ինչ եղանակ է, մարդկանց մեջ ......մեզ միայն մերն է հերիք ....զգալու համար ....

արդեն 02: 55 է, կամ 01: 55 մեկ է ինձ համար .....

Ծանր լինում են պայուսակները .....իրականում մենք ունենք պայուսակներ, որոնք դատարկ են երբեմն, բայց լիքնեն հաճախ ....ասեմ այտեղ ինչ ենք պահում ՝ մի քանի կտոր կծու խոսքեր, մի երկու հատիկ եսասիրություն, մի կես գրամ խիղճ, մի կես կիլո վախ, իսկ մյուս գրապանում ամբողջովին տեղավորում ենք դատարկությունը, մյուսում մի փոքր կարոտ համեմված դրամատիկ գրքից դուրս պրծած փոշով, մի փոքր սպասում, համեմված փոքր ինչ հույսից փոկված մի քանի շողով.....ահ գրողը տանի .......իսկ հետո ավելի է ծանարանում, որովհետև մի գրպան կա, որը միշտ լիքն է, ընդեղ պահում ենք մտքեր, երկվանից մնացած անքնությունից, ու միքիչել սկսվող օրից .....հետո գնացինք ......ծանարնում է նորից, որովհետև արդեն 02;59 է, կամ 01: 59, ոհ ոչ արդեն 03: 00 է կամ, 02: 00 չգիտեմ ......մի քանի բան ավելանում է, դա սրտի մի քանի կտկտոցն է, ավելանում մի քանի րոպեյվա պատմություն .......ահ մոռացել էի ասել, պայուսակը կարված է հիշողություններից .....

Մտածում եմ, ինչ են անում այն մարդիկ, ովքեր կորցնում ենք իրենց ծանրությունը, կամ պայուսակը ......ահ երևի պարզապես գոյատևում են ......ասեմ մի բան ......կյանքը հենց այդ պայուսակի ներսում է, մենք մեծանում ենք, ու այդ գրողի տարածնել է մեծանում, ավելի է սկսկում տարողունակ դառնալ .....չգիտեմ ...բայց այն երբեմն պատռվում է, որովհետև մարդ ենք, ունենք պողպատից պինդ, բայց թղթի բարակությամբ համբերություն .....հոգնում ենք չէ ......իսկ երբ մարդիկ հոգնում են, մի քանի ժամով մահանում են.......որքան հոգնում են, այդքան մահանում են .....

Բայց ի վերջո ......իրականում մենք ծանր ենք, եթե մեր մարմինը լիներ կտորից, մենք հիմա պայթել էինք, ում մեր ներիս դուրսեր եկլ այն պատմությունները, որոնք մենք ունենք ....

Ծանր ենք մտքերով, կարոտով, սրանով նրանով, ամենից ծանր ենք ....ծանր ենք հոգսերով, լռությամբ, սպասմամբ ....հույսերով, երազներով ......ծանր ենք աշխարհով ....ժամանակով տարված //////

Ու քանի գնում ծանրանում ենք ...որովհետև միևնույն է, կա ժամանակ ....կա լուսաբաց, որը միշտ գալիս է նույն ժամին .......կա գիշեր, որը երբեմն ավելի ծանր է ........կա լռություն, որը չի ուշանում ....կա աշուն, բայց գրողը տանի միևնույն է, իրական եղակաները մարդու ներսում են ...հա իրոք ....

հիմա մրսում եմ, բայց գիտեմ որ կտաքանմ ....հիմա ցուրտ է, ու ձեռքերս փակել եմ ձեռնոցներով .....բայց գիտեմ վաղը կմեռնեմ շոքից ......իսկ հետո բարեխառն քամի կլինի, կշարժվի նյարդերս .....՛

ինչ կապ ունի ....չստացվեց զրույցս .....որովհետև ես այս պահին ծանրացած եմ սպասմամբ, ես սպասում եմ լուսաբացին .....որը կպչկվեմ նրան, զգամ նրան .....ու զգամ նրա զարթնումը........արդեն 03: 10 է կամ 02: 10 ....քիչ էլ ...ու մենք կծանրանանք ավելի .....բայց ժամանակ ունեմ, քիչմը թեթևանալու .....ժամանակ ունեմ պայուսակս դնելու, ու իրան գրկելու .....ծխելու իրա հետ......հետո ամեն մեկս կգնա աշխատանքի .....ծանր պայուսակով, որտեղ կլինի լիքը կարոտ ու շփոթմունք ....

Ինչ ասեմ .....գնանանք գրողի ծոցը

Աղբյուրը` Վեն Մաքելվին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4445 | 0 | 0
Facebook