Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օգնենք Հասմիկին

17:05, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2013 թ.
     Սիրելի՛ բարեկամներ, ընկերներ, հարազատներ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 16 տանը բնակավող 26-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը ունի մեր շտապ օգնության կարիքը:
    
     Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար: Հասմիկը ներկայիս չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը: Յուրաքանչյուրիս սրտացավ վերաբերմունքով ու նյութական հնարավոր աջակցությամբ նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ» -ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
     /ստացող՝ Հասմիկ Հովհաննիսյան/․
    
     24 10 03 06 67 43 07 AMD
     24 10 03 06 67 43 08 EUR
     24 10 03 06 67 43 09 USD
    
     ՀԳ. Հասմիկը հասարական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո և առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը:
     Հանուն Հասմիկի և նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան:
    
     Նախաձեռնող՝ Հասմիկի Հովհաննսիյանի ակտիվիստ ընկերներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
1970 | 0 | 0
Facebook