Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:

14:28, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2013 թ.
    
Ուզում եմ ասել.
     -Գթասի՛րտ եղեք,
     Եղեք ողորմա՛ծ
     Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:
    
     Առավոտ էր, ամենօրյա աշխատանքային օր: Ստանալով մեր հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի օրհնությունը` տեղեկացանք, որ մի խումբ երիտասարդներ ցանկություն են հայտնել օգնել անապահով երեխաներին: Նրանց հետ միասին այցելեցինք Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը:
     Առաջին անգամ էի այցելում: Այդքան դժվարությունների միջով անցած երեխաների ժպիտները, մի պահ մտածելու տեղի էին տալիս: Խոստացա Աստծուն` էլ երբեք չդժգոհել:
     Տարած նվերները (ջեռոց, «Դի-Վի-Դի» խաղարկիչ, քաղցրավենիքներ) երեխաները ընդունվեցին ուրախությամբ և երախտագիտության զգացումով: Նրանց աչքերի թախիծը տեսնելով, մենք հասկացանք, որ նրանք ավելի կարիք ունեն բարոյական օգնության` ընկերային և ծնողական ջերմ հարաբերությունների, քան նյութական: Ես հասկացա, որ սրտի ձեռքով պետք է բաշղվի ողորմությունը:
     Զրուցելով երեխաների հետ, ծանոթացանք նրանց առօրյաին:
     Դպրոցում տիրում էր հաճելի մթնոլորտ: Այնտեղ ամեն ինչ համակարգված էր` երեխաների օրը հագեցած էր խաղերով, միջոցառումներով և այլ բնույթի զբաղմունքներով:
     Բաժանման պահին նրանց հոգու ջերմությունը զգալով, հասկացանք, որ մենք չենք կարող չայցելել նրանց:
     Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ և ամենակարող Տիրոջ զորությամբ կշարունակվեն նմանատիպ այցելությունները և Հոգևոր դասերի ուսուցումը երեխաներին:
     Գթության գործը գործողի իղձով ու կարողությամբ է չափվում:
     Եթե մեկը շատ ունեցվածք չունի` կարոտյալների տուրքը լիաձեռն մատուցելու, թող այնքան տա, որքան կարող է: ՈՒստի մեր տերն ասաց. «Ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի» (Մատթ. Ժ 42):
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4139 | 0 | 0
Facebook