Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երդում առ Մեսրոպ մաշտոց

22:29, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2013 թ.
    
    

Մաշտոց…

Այր մի, որ ապացուցեց,

Թե հրաշք չկա~,

Այլ կա լոկ կարիք…

Մաշտոցյան տառերը ուծացումից փրկեցին հայ մարդուն, նրա հոգին, հայ լեզուն ու մշակույթը: Եվ սուրբ պարտքն է, որ ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներին ամեն տարի բերում է առաջին ուսուցչի սուրբ շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու և երդվելու` հավատարիմ մնալ ազգային ավանդին: Եվ այսօր էլ մայր բուհ-ի սաները Մեսրոպ Մաշտոցի շիրիմի առաջ ծնրադրած երդվեցին պահպանել և շարունակել սուրբ հայրերից ժառանգած ավանդները:

Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, Աստվածաբանության առաջին կուրսի ուսանողների երդմնակալության արարողությանը մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Միջոցառումը սկսվեց միասնական աղոթքով, որից հետո արժանապատիվ Տեր Հայրը Սրբազան հոր օրհնությամբ իր բարեմաղթանքները հղեց ուսանողներին:

«Այսօր մտնում եք մի նոր փուլ, ուղի, որը ընտրելով դուք որոշել եք զբաղվել աստվածաբանությամբ: Հաճախ ամեն ինչ թվում է ավելի հեշտ, քան իրականում է: Դրան հաջորդում է հուսահատությունը: Անհրաժեշտ է իրատես լինել, ռեալ գնահատել սեփական ուժերը, լցվել աշխատասիրությամբ և լծվել գործի», - նշեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` առաջին կուրսեցիներին մաղթելով հաստատուն մնալ մանսագիտության հարցում կայացրած դժվարին որոշման մեջ, սովորել լավ, և ստացած գիտելիքները օգտագործել ի նպաստ հայ ազգի և Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցու:

Վանական համալիրի սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ ուսանողներին հանձնվեցին ստուգման գրքույկները:


    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3299 | 0 | 0
Facebook