Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարզվում է, որ առավել ուշադրության արժանի են Հայ ավետարանականները

21:22, շաբաթ, 17 օգոստոսի, 2013 թ.
    
Պարզվում է, որ առավել ուշադրության արժանի են Հայ ավետարանականները:
‹‹Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն›› ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հավաստմամբ, այսօր Հայաստանի մի քանի քաղաքներում ընթանում են դատական պրոցեսներ ընդդեմ ավետարանական տարբեր գործիչների ու համայնքների: Այսպես, ըստ Ալ. Ամարյանի փոխանցած տեղեկությունների, այժմ Գյումրիում կա դատական գործընթաց. պահանջում են Ավետարանչական ընկերակցությունից իրենց աշխատավարձը` 27 միլիոն դրամի չափով: Աշխատացրել է մարդուն և քցել` գումարը չի տվել:

    
Բացի այս, Գյումրիի պատասխանատուներից մեկը ծրագրով նախատեսված անվանական բարեգործությունից, որը պետք է տրվեր քաղաքացիներին, մոտ 19 000 դոլարը յուրացրել է, հետո 10 000 դոլարը վերադարձրել է Ավետարանչական ընկերակցության ղեկավարին, և պայմանավորվել են, որ եթե նա աղմուկ չհանի, սրանով կբավարարվեն: Մինչդեռ, ըստ Ա. Ամարյանի, այդ գումարն ինքն իրավունք չուներ տնօրինելու, քանի որ դա նպատակային էր` բարեգործական և անվանական, պետք է այդ գումարները տրվեր մարդկանց, բայց չի տրվել: ‹‹Փաստորեն այդ 10 000 դոլարն էլ է յուրացվել, ինչով ինքը փակել է այն հանցագործությունը, որը կատարված է եղել, - ասաց հիշյալ ՀԿ-ի ղեկավարը: - Եղվարդում կա դատական գործընթաց, որտեղ ավետարանական ճյուղի բարեգործական ծրագրով նախատեսվածը բաժանվելու փոխարեն, գյուղերում հայտնվել է վաճառքում››:

    
Փաստորեն, եթե Հայ Եկեղեցում առկա խնդիրները ըստ ամենայնի միջանձնային են, ապա ավետարանականները զբաղված են դասական փողլավման դրամաշորթության աշխատանքով, և ինչպես եզրափակել է Ալ. Ամարյանը նաև իրենց գործունեության մանրամասները մերկացնող վերապատվելի հովվի բերանը փակելու համար նրան հեռացրել են ասպարեզից ու նրա հավաքատեղին կնքել: Զարմանալի է, որ ցայժմ ավետարանականների կողմից աղմուկ չի բարձրացվել այս առումով, մինչդեռ ամենափոքր դեպքի առնչությամբ աղմուկ միանշանակ կերպով բարձրացվում էր: Սա էլ իր հերթին գալիս է ապացուցելու, որ Ամարյանի հայտարարություններն ու ունեցած տեղեկատվությունը իրական են:

    
Արման Գրիգորյան
Աղբյուրը` operativ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3285 | 0 | 0
Facebook