Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

մենակություն

23:33, երեքշաբթի, 29 ապրիլի, 2014 թ.
    
Մենակություն բառից դողում է օդը իմ սենյակի,
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

    
    
    
Երբ շուրջդ լռություն է, երբ կողքդ ինչ-որ տարօրինակ անորոշություն է, երբ ուզում ես լաս առանց որևէ պատճառի, բայց արցունքներդ դեպի ներս են հոսում, երբ հոգիդ պատող դատարկությունը խեղդում է քեզ ներսից, երբ սիրտդ կծկվում է ինչ-որ անհասկանալի տագնապից, երբ զգում ես, որ ոչինչ չես զգում, երբ կյանքն իր բոլոր գորշ գույներով կանգնում է դիմացդ ու նայում աչքերիդ մեջ, երբ ժպիտդ սառում է երեսիդ, երբ կյանքը կորցնում է իր գույները, այդժամ դու հասկանում ես, որ մենակ ես: Մենակ ես հոգեպես: Ու անկախ քեզնից, սկսում ես փնտրել ինչ-որ հարազատ հոգու, ով կներկի քո կյանքը գույներով, ով կլցնի քո դատարկությունն իր ներկայությամբ, ով կլինի քո մենության ընկերը: Փնտրում ես անդադար, անընդհատ, բայց ապարդյուն: Շուրջդ քաոս է, մարդկային իսկական խառնաշփոթ, բայց դու մենակ ես: Ականջներդ, կարծես, չեն ուզում ոչինչ լսել, շրթունքներդ` ոչինչ ասել: Ու դու խելակորույս փնտրում ես քո ներկարարին, ով կգա ու իր կախարդական վրձնով ծիածաններ կնկարի: Բայց քո մենությունը միայն քոնն է, այն կրկին քեզ տանջում է ու ստիպում զգալ, որ կամաց-կամաց անզգա ես դառնում: Թափվող արցունքներ, որոնք չորանում են հենց այտերիդ վրա: Սառած սիրտ, որը գարուն է տենչում: Հոգի, որն ուզում է լցվել մեկի ներկայությամբ: Աչքեր, որ ժպիտ են ուզում տեսնել: Ժպիտ, որն ուզում է երևալ մեկի աչքերում: Հենց սա է մենակությունը` ամենավատ զգացումն աշխարհում: Զգացում, որը, թերևս, բոլորս ենք զգացել: Ցավոք սրտի, զգացել ենք: Երանի նրան, ով երբեք չի զգացել այդ մենակություն կոչվածը, երանի նրան, ում սիրտը երբեք միայնակ չի եղել: Երանի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4887 | 0 | 0
Facebook