Քառյակների մեջ, երբ ի՜նքդ չկաս
այդ քառյակները շո՛ւտ են ավարտվում,
իսկ ամե՜ն տողը քո մասին գրված
նույնիսկ տարվա մեջ չի՛ տեղավորվում:
Ամեն մի տո՜ղը գրված քո մասին
կրակի նման հոգի՜դ է այրում,
ասե՜ս մի հրեշտակ է հենված քո ուսին-
տեղիցդ շարժվել վախեցնում:
Ու այդպես անշա՜րժ մնում ես այնքա՜ն
մինչև որ հասնես վե՜րջը քառյակի,
իսկ ե՜ս պոեմներ եմ գրել քեզ համար
ու ինքս այրվել անհարկի…