Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Օրագրի մի կիսատ էջ (արդյո՞ք կիսատ, վստահ չեմ)

13:33, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
Օրագրի մի կիսատ էջ (արդյո՞ք կիսատ, վստահ չեմ)
    
    

Սիրո մեջ ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ կարելի է ներել, բացի սովորությունից…

Շատ տարիներ առաջ, երբ մտքովս չէր անցնում որևէ տող գրել ու հանձնել որոշակի մարդկանց, գրում էի միայն ինձ համար ու շատ-շատ տխուր էր, երբ կարդում էի ու գիտեի, որ ինձնից բացի էլ ոչ ոք չգիտի տողերիս մասին:

Ո՞ւմ համար էի գրում, ի՞նչի համար – չգիտեի՜…

Սովորություն էր:

Հետո սիրահարվեցի:

Տողերս սկսեցին այլ կերպ երևալ, հա՜րթ, համաչա՜փ, որոշակի տեղերում հանգերո՜վ, լի զգացմունքով, առավել «բաց» ու առավել կրքոտ…աշխատում էի զգացածներս վերածել պոեզիայի…

Նա չգիտեր իմ սիրահարվածության մասին:

Ո՞ւմ համար էի գրում, ի՞նչի համար – չգիտեի՜…

Սովորություն էր:

Պատահեց այնպես, որ Նա սկսեց ինձ նամակներ գրել:

Չէր մտածել ո՛չ հանգերի, ո՛չ բառերի ընտրության, ո՛չ գեղեցիկ հնչեղության մասին, գրո՜ւմ էր ու գրում…

Երբ սկսեցի համեմատել իմ և Նրա նամակները պարզ տեսա, որ իմ գրածները գեղեցի՜կ են, հնչե՜ղ, մի տեսակ կանչո՜ղ…թվո՜ւմ էր:

Նրա նամակներն ավեի խո՜ր էին, ծա՜նր, զգացվում էր, որ առանց մտածելու զգացունքը պոեզիայի վերածելու են գրված, սրտի՜ց, հոգո՜ւց:

…Հասկացա, որ գոյություն ունի «մի տարածք», որտեղ նույնիսկ պոեզիան ի զորու չէ որևէ բան փոխել:

Այդ տարածքում գոյություն ունի մի «ինչ-որ մի մեծություն», որն անկախ ամեն ինչից չի կարող ենթարկվել փոփոխության և նույնիսկ աշխարհի մեծագույն պոետները չեն կարող ոչինչ անել այդ «ինչ-որ մեծության» հետ:

Ես վստահ, որ հասել էի պոեզիայի ու այդ տարածության սահմանին, վստահ ուժերով փորձ էի անում մտնել այդ տարածք ու…ոչի՜նչ չէր ստացվում:

Չէր հերիքում մի այլ «ինչ-որ» բան – ի՞նչ, չգիտե՜մ, բայց պակասում էր…

Պատահմամբ Նրա մատներից մեկը զգույշ դիպավ իմ պոեզիային ու պոեզիան ձայն հանեց, ձա՜յն, որ մինչ այդ երբեք չէի լսել:

Ձայնն ուներ գեղեցիկ աչքեր, ծաղկող ժպիտ, ուրախություն կենդանացնող արցունքներ ու հրդեհահամ համբույր:

Ես հասկացա, որ Տերը ինձ հավերժ չի հեռացրել դրախտից,

Իմ բազմաթիվ փորձերը, որոնք սովորության հետ վաղուց գործ չունեին տվեցին արդյունք…

Հասկացա, որ Տերը վերադարձրեց Դրախտում մնալու, ինձնից անժամանակ

վերցրած իրավունքը…

Հասկացա, որ մինչ այդ ինձ չէր բավականացնում ընդամենը կանացի ձեռքի մեկ հպում, որ ես հայտնվեմ…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
961 | 0 | 0
Facebook