Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գթա մի փոքր..

03:42, հինգշաբթի, 02 մայիսի, 2013 թ.
Գթա մի փոքր..

Մի՞թե սկսում ես արդեն օտար դառնալ..

Սկսում են նոր աչքեր ու շուրթեր երևալ աչքերիս առաջ: Վախենում եմ, քո աչքերն ու շուրթերն էին իմը: Գուցե այդ նորն ավելի վատ լինի..չեմ ուզում:

Ներկա դարձի′ր, թեկուզ հիշողությամբ: Ուզում եմ քեզ հիշել, որ կրկին չսխալվեմ, ուզում եմ դու լինես սրտիս սեվ կտորը, որ էլ չսեվացնեն, ուզում եմ քո պատճառով շուրթերս աղիանան:

Հիշեցրու′ ինձ մի փոքր քո մասին: Տեղդ մի′ զիջիր: Դու միշտ էլ հաղթող ես եղել, մի′ պարտվիր հիմա: Դու դեռ ուժեղ ես, չէ՞ որ ես քո կողքին եմ եղել ամուր սյան պես:

Մեկ նշույլ հիշողության, և ես կրկին քեզնով կապրեմ: Արա′ գոնե այդ ինձ համար: Մի՞թե ուզածս մեծ բան է: Չէ՞ որ, եթե չլինես դու, չեմ լինի և ես:

Այստեղ մի պահ կանգ առ.. դու միշտ ասում էիր, որ ես հարկավոր եմ մարդկանց, որ նրանք ունեն իմ կարիքը: Դե օգնի′ր այդ մարդկանց..

Միշտ քեզ եմ փնտրել. նորից եմ կրկնում` մի′ պարտվիր..

Թե մի օր այլևս չարտասվեմ քեզ համար, ապա կդադարեմ թռչել երկնքում: Երեխաներն ուզում են տեսնել, թե ինչպես եմ սավառնում: Թո′ղ հպարտանան քո ունեցածով, թո′ղ երազեն..գթա′ մի փոքր նրանց..

Փորձիր հասկանալ ինձ..

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4244 | 0 | 0
Facebook