Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ագահ ես..

20:25, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2013 թ.

Ոչինչ չի մնա մի օր: Իմ սերն էլ կանցնի, որ այդքան տածում եմ քո հանդեպ: Կմնամ դատարկ` առանց էության: Չեմ զգա քեզ իմ սրտում, չես պարի կոկորդիս ու չես թրթռա թարթիչներիս: Մի օր ուղղակի էլ չես լինի..

Վախենում եմ, որ կմնամ դատարկ ու անբովանդակ: Կքանդես ներսումս այսքան տարի կառուցած երջանկությունն ու կթողնես ինձ ավերակների մեջ:

Կործանեցի ինձ իմ հոգատարությամբ: Չգնահատեցիր ու լքում ես` թողնելով ոտաբոբիկ, ու տանում նաև զգացմունքներս, որ վաղուց միակ բարեկամն էին ինձ: Թող դրանք գոնե հուշ մնան քեզնից..

Սիրում ես խլել ու սեփականացնել ամեն ինչ, հաղթել ամենքին ու նայել բոլորին վերևից: Հպարտ ես և ուժեղ..Մեծ ես մտքով, բայց փոքր հոգով..

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3891 | 2 | 0
Facebook