Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տևական երջանկություն..

01:51, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2012 թ.
Տևական երջանկություն..

Երջանկություն, երբ սիրտդ թրթռում է նրա ձայնից, նրա ժպիտից, նրա շարժուձևից ու նայվածքից, երբ բարձրանում ես վեր` առանց վախենալու, որ հնարավոր է վայր ընկնես, առանց մտածելու ինքդ քո մասին, առանց ջանք գործադրելու, ինքնաբերաբար…..

Անցնում է վայրկյան: Այն չկա: Չկա այն եջանկությունը, որը քիչ առաջ պարուրել էր քեզ, կլանել սիրտդ, հոգիդ, շունչդ, կյանքդ.....

Ու արդեն նորից կյանքի նույն ընթացքին ես հանգում, նորից նույն ոչնչի առաջ, նորից դատարկ էջ բացում, փորձում այն լցնել կարևոր տառերով, որ կազմում են նրա անունը, էությունը, շունչն ու հոգին…..

Զուգահեռներ ես փնտրում այդ երկուսի մեջ ու ջանք չխնայում նորին իդեալացնելու հարցում: Հասկանում ես, որ դա իրականում այդպես է որ կա, սակայն սիրտդ չի ցանկանում ըմբռնել այն ու ադապտացնել էությանդ…..

Անընդհատ փորձում ես արդարացնել ցանկալիին, սիրել նրան ու շարունակել հավատալ այն բանին, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, քան որ թվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, ինչպես բոլորը կարծում են, որ դեռ գալու է ուրախության երկրորդ էտապը կյանքում, որ դեռ հայտնվելու ես նրա լայնաթիկունք գրկում ու զգալու նրա շունչը, լսելու սրտի թրթիռը, որ դեռ բռնելու ես այն դողացող ձեռքերը, որոնք միշտ լարվում էին, շնչելու ծխախոտի խեղդող բույրը, որ այնքան հաճելի էր…..

Երազներդ տեսնում են ցանկալին: Ափսոս, որ իրականան չէ, որ այնպես, ինչպես երազում նա կողքիդ է, որ ապրում է քեզնով, որ պայքարում, հուզվում է քեզ հետ միասին, սրբում է արցունքներդ, որոնք համառորեն կարոտում են շուրթերդ….

Սակայն հոգ չէ, կարող եմ դիմանալ: Չ՞է որ կարևորն այն չէ, որ նրա կողքին չեմ, կարևորն այն է, որ սիրում եմ…..

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4598 | 0 | 0
Facebook