Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիշողություն..

21:49, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2012 թ.
Հիշողություն..
     Անմոռանալի օրեր, որ տանջում են, խոցում հոգուտ խորքում եղած փոքրիկ հույսերը..
     Անմոռանալի օրեր, որոնց հետևանքով շուրթերդ հակառակ են ժպտում, երբ դեմքդ թրջվում է վերից վար, երբ քեզ տալիս ես անդադար միևնույն հարցերը..
     Օրեր, որ չեն անցնում, չեն մոռացվում: Չեն մոռացվում, որովհետև դրանց հաջորդում են այլ օրեր, որոնց ընթացքում եղած յուրաքանչյուր անէական երևույթ հիշեցնում է նախորդը: Երբ անգամ փողոցի անկյուններին նայելիս թախծոտ ժպտում ես` գեթ մեկ վայրկյան նախորդ ապրումը պատկերացնելով ներկայում..
     Անցնում ես այդ անկյուններով ու հասկանում, որ այլևս առաջվանը չես կարող լինել ու անհնար է ետ վերադարձնել երջանկությունդ, որ թեպետ անիրական էր..հասկանում ես, որ էլ չկա նա, ով ամեն վայրկյան կողքիդ էր ու պատրաստ էր օգնել, սփոփել, գրկել, գուրգուրել.........
     Պատրաստ էր անել անհավանականը..ու որ ամենակարևորն է դու զգում էիր դա..զգում էիր, որ եթե անգամ աշխարհում ամենամիայնակ մարդը լինես, կա նա, որ քեզ չի լքի ու չի թողնի, որ մրսես մենակությունից, չի թողնի, որ լաց լինես, չի թողնի, որ կորցնես քեզ, այլ ընդհակառակը կբարձրացնի վեր ու կպայքարի քեզ հետ միասին, կռվի կգնա բոլորին ընդառաջ, կարտասվի քո փոխարեն....
     Կա նա, ով կարևորն է քեզ համար..և կաս դու, որ նրանն ես ու միշտ կլինես նրանը ու պատրաստ կլինես նրան ներել, սիրել ու փաղաքշել..պատրաստ ես թեթևություն տալ նրան, կիսել հազվադեպ պարուրող տխրությունը, լքվածությունը.......
     Ու միշտ էլ պատրաստ ես լինելու, քանի դեռ ներկան այքան թույլ է, որ առաջ չի ընկնում անցյալից ու չի թողնում, որ այն դառնա ընդամենը նախկինում եղած գունավոր կամ անգույն էջ, չի թողնում, որ այն դառնա ընդամենը կյանքի դասերից հերթականը, չի թողնում, որ շնչես ու երջանկանաս, չի թողնում պայքարես նրա դեմ, հայտնվում է երազներումդ ու խեղդում կոկորդդ արթնանալուն պես..
     Հայտնվում ես մի սև շապիկի մեջ, որից արդեն հոգնել ես ու չես կարողանում ազատվել, չես կարողանում պատռել այն ու դեն նետել....
     Փակում ես աչքերդ ու պինդ սեղմում կոպերդ, որ հայտնվի նա երևակայությանդ մեջ, ու որ մեկ վայրկյան փորձես ավել տեսնես նրան, ում այդքան կարոտել ես և ում այդքան..................
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
5400 | 2 | 0
Facebook