Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերադարձ..

17:22, կիրակի, 07 հոկտեմբերի, 2012 թ.
Վերադարձ..

Երկար ճանապարհ..երկար ու դժվար, որից հետո վերադարձա..Դժվարությամբ փորձում եմ հիշել նախքան գնալս..Գրեթե չի ստացվում..Երկար ժամանակ եմ բացակայել, մոռացել եմ այն աշուններն ու գարունները..Չեմ հիշում ու դրանից տխուր եմ, չեմ հիշում ու զղջում եմ, որովհետև ես երջանիկ եմ..Ես նստած եմ առանց կապանքների, բայց և այնպես ազատ չեմ..մոռացել եմ քեզ, բայց և այնպես շատ եմ կարոտում…

Լքեմ ներկան գուցե, այնտեղ ես ԽՈՐԹ եմ, այնտեղ ինձ չեն ճանաչում, այնտեղ դու չկաս..բայց աշխարհը մեծ է առանց քեզ, ստվերս ես կարծես..Այրել եմ քեզ, բայց շարունակում եմ նկարել քեզ այնտեղ, որտեղ դու չկաս…

Հարատև արբած լինեմ կարծես ծխախոտիդ բույրից..բթացրել ես..ո՞վ ես հորինված..մի’ խաբիր, հայտնվի’ր ու գնա’ ինչպես առաջ: Բարդ բան չկա..չ՞է որ ես ընկել եմ, կանոնն այդ էր: Կորցրել եմ ներկան, վերադարձրու’, բարձրացրու’ երկինք, այդ հարուստ աշխարհ..ասա’ գեթ բառ, ես ունեմ դրա կարիքը…

Բոլորս ենք սիրում մի օր..Դե փոխի’ր սիրտդ ու նայի’ր շուրջդ, գտի’ր գեղեցիկ լռությունը, մինչդեռ անձրևը չի սրբել փոշին..Ինչ էլ որ ե’ս գտնեմ, չի փոխարինի այն ՄԵԾ ԿԱՊՈՒՅՏԻՆ, որտեղ մահկանացուներ ենք ես և դու..ահա մեր տունն ամբողջությամբ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4572 | 0 | 0
Facebook