Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եղիա մարգարեն զբաղվել է քաղաքականությամբ՝ անօրեն, չարագործ թագավորին ստիպել է զղջալ և ապաշխարել

16:29, կիրակի, 12 մայիսի, 2024 թ.
Եղիա մարգարեն զբաղվել է քաղաքականությամբ՝ անօրեն, չարագործ թագավորին ստիպել է զղջալ և ապաշխարել

«*** իսրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։ 2Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնա, որովհետև այն իմ տան մոտ է։ Դրա փոխարեն դրանից ավելի լավ այգի կտամ քեզ, և եթե կամենաս, այգու արժեքը արծաթով կվճարեմ, և սա ինձ համար կլինի բանջարանոց» ։ 3Նաբոթն ասաց արքային. «Թող իմ Աստվածն այնպես չանի, որ իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ» ։ 4Աքաաբն իր տունը եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ իսրայելացի Նաբոթն ասել էր, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա» ։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։ 5Նրա մոտ եկավ կինը՝ Յեզաբելը, խոսեց նրա հետ և ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովված, և հաց չես ուտում» ։ 6Աքաաբն ասաց. «Իսրայէլացի Նաբոթին ասացի. «Ինձ տուր քո այգին արծաթի դիմաց և եթե չուզենաս, դրա փոխարեն քեզ ուրիշ այգի կտամ», իսկ նա ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա» ։ 7Նրա կին Յեզաբելն ասաց. «Դու այդպե՞ս ես թագավորություն անում Իսրայելի վրա։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափվի՛ր, և ես քեզ կհանձնեմ իսրայելացի Նաբոթի այգին։ 8Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով և հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։ 9Հրովարտակում այսպես էր գրված. «Ծո՛մ պահեցեք եւ Նաբոթին ժողովրդի մէջ գլխավոր տեղում նստեցրե՛ք, 10իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թե՝ «Դու օրհնեցիր Աստծուն ու արքային», և թող դուրս հանեն Նաբոթին և քարկոծեն, մինչև որ մեռնի» ։ 11Այդ քաղաքում բնակվող ծերերն ու ազատները արեցին այնպես, ինչպես որ գրված էր Յեզաբելի՝ նրանց ուղարկած հրովարտակներում։ 12Ծոմապահություն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մէջ գլխավոր տեղում, 13եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թե Նաբոթն ապստամբել է, ասացին, թե՝ «Նաբոթն օրհնել է «Աստծուն և արքային» ։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։ 14Լուր ուղարկեցին Յեզաբելին, թե՝ «Նաբոթը քարկոծվելով մեռավ» ։ 15Երբ Յեզաբելը լսեց, որ Նաբոթը քարկոծվել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր իսրայելացի Նաբոթի այգին, որը չէր ուզում այն քեզ արծաթով ծախել, քանզի Նաբոթը կենդանի չէ, նա մեռել է» ։ 16Երբ Աքաաբը լսեց, թե իսրայէլացի Նաբոթը մեռել է, իր զգեստները պատառոտեց ու քուրձ հագավ։ Դրանից յետո Աքաաբը եկավ ու ժառանգեց իսրայելացի Նաբոթի այգին։ 17Տերը խոսելով թեզբացի Եղիայի հետ՝ ասաց. 18 «Վեր կաց գնա՛ Իսրայելի Աքաաբ արքայի մօտ, Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։ 19Կխոսես նրա հետ ու կասես. այսպէս է ասում Տերը. «Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. ՛՛Այն տեղում, ուր շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և ***երը լողանալու են քո արյան մէջ՛՛» ։ 20Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ» ։ Եղիան ասաց. «Գտա, քանզի իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։ 21Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են միզում, ինչպես նաեւ Իսրայելից պիտի վերացնեմ նեղության մէջ եղող և լքված մարդկանց։ 22Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Յերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։ 23Տերը Յեզաբելի մասին ասաց. «Շները պիտի ուտեն նրան Իսրայելի պարսպի մոտ» ։ 24Աքաաբ թագավորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են կտցելու» ։ 25Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Յեզաբելը հիմարացրեց։ 26Նա կուռքեր պաշտելով՝ անօրեն դարձավ, արեց այն ամեննը, որ ամորհացին էր արել, որին Տերը հալածել էր իսրայելացիների միջից։ 27Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրվանից, երբ սպանել տվեց իսրայելացի Նաբոթին։ Նա գլխիկոր էր ման գալիս։ 28Տերը Աքաաբի մասին ասաց իր ծառա Եղիային. 29 «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդիների՛ օրոք կթափեմ չարիքը նրա տան վրա» ։


    

«Թագավորաց 3-րդ գիրք», գլուխ 21

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
521 | 0 | 0
Facebook