Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ սերը սկսում է ոչնչացնել մարդուն..

15:17, կիրակի, 07 հոկտեմբերի, 2012 թ.
Երբ սերը սկսում է ոչնչացնել մարդուն..

Սիրում եմ քեզ, չգիտեմ էլ անգամ պատճառը: Ապրում ես ամենուր` սրտիս մեջ, հոգուս մեջ, փողոցի տարբեր անկյուններում, որտեղ երբևէ քեզ տեսել եմ: Ապրում ես այն մտքերում, որոնք դու ես ինձ տվել…Տվել այն ժամանակ, երբ դեռ ոչինչ էիր ինձ համար: Մի մարդ, որ ուղղակի կար, գոյություն ուներ, ապրում էր, ապրում այնպես, ինչպես ես ու դուք բոլորդ…Ապրում էիր ու քո մասին չէի էլ մտածում…չէի էլ մտածում, որ կդառնաս այսօրվա մտածմունքիս առարկան, կյանքիս բաղկացուցիչ մասը, իմաստը, նպատակը…

Այնպես եմ քեզ սիրում, որ անգամ ինքս ինձ վրա եմ զարմանում: Ինչպես կարելի է սիրել մեկին ինձնից շատ: Սիրել մեկին, կարևորություն տալ նրան, ով անգամ ինձ չի էլ տեսնում իր կյանքում…

Միևնույնն է ամեն բան…

Չեմ կարողանում…անկարող եմ ետ բերել այն ժամանակները, երբ դու ուղղակի չկաիր ինձ համար: Չկաիր իմ կյանքում, մտքերում, սրտում ու հոգում…ամենուր…

Երանի չզգաի ոչինչ: Ինչ ուզում է թող լիներ: Անգամ թող ինձ ոչ մեկ չսիրեր: Ինչ տարբերություն, եթե հիմա էլ չեմ տեսնում նրանց, ովքեր սիրում են ինձ: Չեմ կարևորում նրանց, ովքեր կարևորում են ինձ այնպես, ինչպես ես քեզ…Երևի պատժվում եմ հենց նրանց չտեսնելու համար…և ինձ պատժում ես դու` չտեսնելով ինձ…

Ափսոս…ափսոս, որ չես սիրում ինձ: Բայց անգամ դա ինձ չի ստիպում ետ կանգնել քեզնից, քեզ կորցրած լինելուց, քեզ սիրելուց:

Կուլ եմ տալիս վիրավորվածությունս, անհասկացող լինելս: Կուլ եմ տալիս արհամարհանքդ, ինքնասիրությունս…Ընդամենը շարունակում եմ սիրել: Սիրել ամբողջ սրտով, կյանքով, մտքերով:

Ու ամեն օր կրկնում եմ անգիր արած խոսքեր «Իմը չես..»:

Ու ամեն օր հասկանում եմ, որ վիճակիս փրկություն չկա: Ա~խ եթե նորից սիրեի մեկին…

Ինչպես վարվեմ ինքս ինձ հետ, երբ ոչ մեկի ասածը չեմ ուզում լսել ու ընդունել, չեմ ուզում անգամ օգնություն ակնկալել: Ուզում եմ միայն սիրել քեզ…քեզ, քեզ, քեզ ու միայն քեզ…

Երջանիկ կլինեմ երևի հանուն քեզ, հանուն քո երջանկության:

Կրկին ու կրկին սիրում եմ քեզ առանց հասկանալու, թե ինչու: Ուզում եմ նկարել քեզ այնտեղ, որտեղ չկաս, բայց կամ ես` առանց քեզ: Ուղղակի կամ, որովհետև կարողանում եմ շնչել:

Ժպիտով եմ հիշում այն վայրկյանները, որ անց եմ կացրել քեզ հետ, որ ժպտացել ես ինձ, որը հասկացել եմ այլ կերպ` իմ ուզած ձևով…

Այդ վայրկյաններին կարծես պատերազմ լիներ նեսումս: Այրվում էր ամեն ինչ, տակնուվրա լինում: Ամաչում էի երևի, կամ դա նշան էր` ապացույց, որ սիրում եմ…սիրում խենթի պես…

Չեմ կարող նկարագրել, անբացատրելի է, բայց միևնույն ժամանակ հաճելի երևույթ…միայն թե այն դեպքում, երբ հաշվի չառնեմ հետևանքները…գիշերներն անքուն անցկացնելը, լացելը, գոչել ուզենալը, ողջ աշխարհին զգացմունքներս կիսելու ցանկությունը, իմ սերը…քեզ բոլորին աստվածային ներկայացնելը, իդեալացնելը, թերություններդ կոծկելն ու առավելություններովդ պարծենալը…

Արդյոք կլինեմ ես երջանիկ…

Գուցե այո, գուցե և ոչ…ինչ կարևոր է: Երևի կարևորն այն է, որ ընդունակ եմ սիրել, սիրել հենց քեզ: Եվ որ դու միշտ կիմանաս, որ հեռվում կա մեկը, ով շատ է սիրում քեզ, որին կարող ես միշտ դիմել, օգնություն ակնկալել, կիսվել ու վերջապես սիրել, եթե ցանկություն առաջանա…կամ ես` ապրում եմ…ու պատրաստ եմ միշտ լինել քեզ համար: Պատրաստ եմ այնքան ժամանակ, քանի դեռ սիրտս ու հոգիս չեն որոշել հրաժարվել քեզնից: Չէ որ նրանք էլ են հոգնում երբեմն, հոգնում հարատև նույնությունից…

Երևի սա է իմ համար ճիշտը` սպասել քո սիրուն, կամ ուրիշին սիրել կարողանալուն: Բայց ես կապրեմ և մի օր կլինեմ երջանիկ…իսկապես երջանիկ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
7835 | 6 | 0
Facebook