Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակ..

15:23, կիրակի, 07 հոկտեմբերի, 2012 թ.
Ժամանակ..

Ինչքան ժամանակ է անցել: Այն սպանել է մեզ, սպանել ու թողել անօգնական, միայնակ ու անէակ.. Կարոտն անգամ չհասցրեց խեղդել մեզ: Անխնդիր հարմարվեցինք: Ես ապրեցի կրկին..

Կարոտել եմ, անգամ շատ.. բայց չկաս այլևս.. ոչնչացար և դու.. Ոչնչացար այնպես, ինչպես ժամանակին ես….

Շուրջ բոլորը խնդում են: Չես զգում դա միայն դու, բայց հոգ չէ.. դու ինձնից մի փոքր կուշանաս.. Զգացի ես, կզգաս և դու……

Կորար իրականությունից անհետ, անվերադարձ.. Խաղաղված գլուխս դնում եմ բարձին ու հավերժ հանդիպում քեզ երազներումս……..

Անընդհատ միևնույն բանը.. անընդհատ նույնություն, որից հոգիդ խռովում է աշխարհից: Ու դու դառնում ես անօգնական մի առարկա, որը ոչ ոքի հարկավոր չէ:

Մերթ խնդում ես, մերթ լացում, մերթ բոռռում ու մերթ քրքջում.. Եվ դա միայն նրա համար, որ բոլորը զգան, որ դու ապրում ես, որ դու միայնակ չես և ուրախ ես.. միայն նրա համար, որ էլ չհարցնեն ու չստանան իրենց ուրախացնող պատասխանը.. մի խղճուկ իրականություն, որը կուլ է տվել ողջ աշխարհին ու դեռ շարունակում է կուլ տալ, որովհետև չի հագենում մարդկանց դեմքին ժպիտներ տեսնելով.. ինչպես յուրաքանչյուր բանական էակ ընտրում է ամենադժվար ճանապարհը.. մարդկանց դեմքին տխրություն է կնքում ու անվերջ հուսահատություն.. հաճախ հաղթանակ է քեզ շնորհում ու մեկ էլ հաջորդ քայլին հիշեցնում, որ դա ընդամենը խղճուկ պատրանք էր.. պատրանք, որ պատրանք է միմիայն քեզ համար, որ բերկրանքի ճիչ է թշնամուտ` այդ աննշմարի համար..

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4632 | 0 | 0
Facebook