Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիվանդ ենք..

18:00, կիրակի, 07 հոկտեմբերի, 2012 թ.
Հիվանդ ենք..

Պետք չէ միշտ մտածել եթեների ու գուցեների մասին..մենք բոլորս էլ սխալվում ենք, կյանքում գոնե մեկ անգամ հաստատ սխալվում ենք..Անսխալական ոչ ոք չկա..Բոլորս էլ կյանքի տարբեր փուլերում, անընդմեջ բարձրանում ենք, ապա վայր ընկնում, ուրախանում ենք, ապա բարբաջում կյանքի հարվածներից, սիրում ենք, այնուհետև ատում, բաժանվում ու նոր հետաքրքրվում…

Սխալվելիս մտածում ենք, որ մենք ենք աշխարհի լուսավորությունը, որ մեզնից է կախված ամեն ինչ, որ բոլորին մենք ենք պետք, բոլորի խնդիրները հենց մեզնով է, որ կլուծվեն..սակայն հետո հասկանում ենք, որ հենց այդ բոլորի մեջ էր պետք հույսի նշույլ փնտրել, այդ բոլորի վրա էր պետք հույս դնել ու փոխարենը չսխալվել…

Երբեմն այդ բոլորի նախանձն ավելի ձեռնտու է կյանքի ճիշտ ընթացքի համար, քան սրտիդ զվարթ ձայնը, քանի որ այդ պահին դու մոլեգին վտանգավոր ես միայն ու միայն քեզ համար..չ՞է որ այդ պահին աստված ու սատանա կռիվ են տալիս ներսումդ..մթագնում է ուղեղդ և անում ես նրանց երկուսի ասածը միաժամանակ..ոչ ճիշտ ես գործում, ոչ էլ սխալն ես ամբողջությամբ թույլ տալիս..հետո կրծում ես հոգիդ, թե ինչու այդպես ստացվեց…

Թող գոնե լավագույն դեպքում ոչինչ չլիներ, կամ էլ թող ամբողջովին սխալվեիր..Այդ ժամանակ գոնե կմեղադրվեիր, այլ ոչ թե արածիդ մեջ ճիշտ ու մաքուր կետ կգտնվեր..չէիր խղճա քեզ ու չէիր պատերազմի ինքդ քեզ հետ…

Քիչ-քիչ փորձում ես անտեսել ամեն ինչ, երբ մի ԱՆՆՇՄԱՐ երեսիդ է շպրտում նույնը..և դու ստիպված ես նրան նույնը թվալ, որովհետև նորին միայն դու ես ճանաչում, միայն դու չես վախենում նրա հոգու փոթորիկից, միայն դու կարող ես ազատ խոսել նրա հետ: Այդ աննշմարը ընդունակ չէ նորին տեսնելու, որովհետև մարդ է` ոջիլ, որ շարունակում է անգիտակցաբար կրծել ուղեղդ, շարունակում է ասել այն, ինչ շարունակ տեսել ու լսել է, ընդունակ չէ ուրիշ բան տեսնելու և ընկալելու, որովհետև ծույլ ու հիվանդ ոջիլ է…

Չփոխվել միշտ էլ հնարավոր է, բայց փոխվել միայն քչերին է հաջողվում` նրանց, ովքեր աննշմարիս ճիշտ հակապատկերն են, ապրում են ոչ թե ուտելու, այլ ԱՊՐԵԼՈՒ, ԵՐԱԶԵԼՈՒ և ՀԱՎԱՏԱԼՈՒ համար…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4816 | 2 | 0
Facebook