Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Վեներան հայելու դիմաց»

18:45, հինգշաբթի, 25 ապրիլի, 2013 թ.
«Վեներան հայելու դիմաց»
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Աղբյուրը՝https://www.facebook.com/photo.php?fbid=530282300367489&set=a.527945880601131.1073741827.100001571701118&type=3&theater
    
     «Վեներան հայելու դիմաց», 1647-1651թթ.
    
     Հեղինակ՝ Դիեգո Ռոդրիգես Վելասկես (1599-1660թթ.), իսպանացի նկարիչ:
    
     Վելասկեսի այս նկարը սկզբում անվանվում էր «Մերկ տիկին» և միայն որոշ ժամանակ անց այն ստացավ «Վեներան հայելու դիմաց» անվանումը: Նկարում պատկերված կինը հավանաբար իսպանուհի է, որը բարձի վրա պառկած է մեջքով, ունի մուգ մազեր եւ նրա դեմքը չի երեւում: Նկարն ավելի շատ հիշեցնում է սովորական երկրային կնոջ, քան թե աստվածուհու: Նկարի երանգն էլ նպաստում է դրան՝ սառը մոխրագույն մետաքսից սավան (որը հաղորդում է սառնություն) և մուգ կարմիր կտորեղենով վարագուրված հետին պլան: Իսկ կնոջ մաշկը լուսավոր է և ամենեւին նման չէ վարդագույն, թմբլիկ իտալական վեներաների: Միակ բանը, որ մատնանշում է նրա վեներա լինելը, դա հրեշտակն է (ըստ առասպելի՝ աստվածուհու որդին), որը պահել է հայելին: Հրեշտակի թևերի գույնը ակտիվ կերպով տարբերվում է նրա մաշկի գույնից, որը իր ուսի վրա կախել է երկնագույն մետաքսե ժապավեն:
     Ընդհանրապես Վելասկեսը հաճախ է օգտագործել հայելու մոտիվը իր նկարներում, որպեսզի հասնի որոշակի ազդեցության դիտողի վրա: Այս դեպքում հայելում արտացոլված է կնոջ դեմքը՝ աղոտ կերպով: Դեմքը երեւում է ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալում ենք տեսնել: Այն թվում է ավելի ծեր, քան երիտասարդ, նազելի մարմինը: Ահա այստեղ է անհամապատասխանությունը: Համաձայն մի վարկածի, Վելասկեսը այս ձեւով փորձում է ցույց տալ ծերության ու երիտասարդության փոխհարաբերությունը. միգուցե նա առաջ է քաշում կյանքի ու գեղեցկույթան անցողիկ լինելու փաստը:
    
     Մեկ այլ տեսության համաձայն՝ հայելին հանդիսանում է սահմանազատիչ իրական աշխարհի (արտացոլանքի) եւ երեւակայական աշխարհի (գեղեցկության) միջեւ: Ավելին, դեմքը հայելում արտացոլված չէ այնպես, ինչպես պետք է լիներ իրականում: Իհարկե, սա նկարչի կողմից հատուկ կանխամտածված քայլ է:
    
     Մինչեւ 19-րդ դարը «Վեներան հայելու դիմաց» նկարը գտնվել է Իսպանիայում մասնավոր հավաքածուներում: Այնուհետեւ՝ 1813-ին, տեղափոխվել Անգլիա, այժմ գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում: Նկարը նկարչի կենդանության օրոք հայտնի չի եղել:
    
     1914թ. նկարի հետ անախորժ դեպք է տեղի ունեցել: Մերի Ռիչարդսոնը թանգարանով անցնելու ժամանակ մսի կտորով 7 անգամ հարվածել է նկարին (Վեներայի մարմնի նկարված հատվածում): Հետագայում հարցազրույցի ժամանակ նա ասել է հետեւյալը. «Ես փորձել եմ ոչնչացնել դիցաբանական ամենագեղեցիկ կնոջ պատկերը, քանի որ ինձ դուր չի եկել, թե ինչպես են բոլորը ամբողջ օրը նայում դրան»: Թերեւս անբացատրելի է տղամարդու ագրեսիվ և բացասական վերաբերմունքը կանացի գեղեցիկ մարմնի հանդեպ: Ի դեպ, Մերի Ռիչարդսոնը կես տարի անցկացրել է բանտում: Բարեբախտաբար, Վելասկեսի գլուխգործոցը ամբողջությամբ վերականգնվեց:
    
     http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c5/Diego_Vel%C3%A1zquez_064.jpg?uselang=ru
    
    
Համո Մուրադյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7460 | 0 | 0
Facebook