Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՅՆՏԵ՛Ղ, ՎԵՐԵՎՈՒՄ

14:24, հինգշաբթի, 25 ապրիլի, 2013 թ.
ԱՅՆՏԵ՛Ղ, ՎԵՐԵՎՈՒՄ
    
    

«ԱՄԵՆ» -յուրաքանչյուրս այս ամփոփիչ խոսքով ենք ավարտում Տերունական աղոթքը: Աղոթում, խաչակնքում ձեռքով ու վերջում ասում՝ «ԱՄԵ՛Ն»: Չիմանա՛լ, չկարողանալ արտասանել Տերունական աղոթքը՝ պարզապես ամոթ է ցանկացած քրիստոնյա հայի համար: Աղոթքը Տիրոջ հետ հաղորդակցման լավագույն միջոցն է, որով կարելի է թեթևանալ առօրյա հոգսերից, կտրվել արտաքին աշխարհից, մարդկանցից ու առարկաներից: Երբ փակում ես աչքերդ և սկսում ես աղոթել հենց «Հա՛յր մեր» -ը, մի պահ քեզ թվում է, թե ամբողջ աշխարհում դու ես և Տեր Աստվածը միայն: Չկա որևէ խանգարող հանգամանքներ, ձայներ, մարդիկ….. Երևի բոլորս ենք նույն զգացողությունը ունեցել, ապրել թեկուզ մի քանի վայրկյան: Հաճելի է, ինչո՞ւ չէ, նաև հոգեկան աշխարհիդ համար օգտակար երևույթ:

Երևի բոլորս ենք լսել դժոխքի և դրախտի գոյության մասին՝ա˜յ այնտեղ, վերևո՛ւմ….Բոլորս գիտենք, որ անմեղ, բարի մարդիկ հանդերձյալ կյանքում ապրում են դրախտում, իսկ չար, նենգ անձինք էլ բաժին են ընկնում դժոխքի կրակներին: Իհարկե, բոլորս էլ ներքուստ վախի զգացողություն ունենք, ու ինքներս մեզ համարում ենք բարյացկամ, ազնիվ մարդ: Իսկ երբևէ մտածե՞լ ենք, թե ինչ կլինի մեր մահից հետո, ու յուրաքանչյուրիս որտեղ բաժին կհասնի՝չենք կարող ասել, թե Տերը մեզ համար ինչ տեղ է բաժին հանել այնտե՛ղ, վերևում….


    

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

01.02.2013թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4416 | 5 | 0
Facebook