Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՈՒՆԱՊՆԱԿ

20:54, երկուշաբթի, 22 ապրիլի, 2013 թ.
ԳՈՒՆԱՊՆԱԿ


     Աշնանային մի պայծառ առավոտ էր:

Ես վաղ էի արթնացել այդ օրը, սովորականից շուտ, չգիտես ինչու, բայց ինչ որ լավ բանի էի սպասում: Երևի մտածում էի, թե այդ օրը իմն է լինելու, և կարծես ամբողջ աշխարհը ինձ էին նվիրելու:

Սենյակիս մթնոլորտը միապաղաղ էր, հանգիստ, չկար ինձ խանգարող ոչ մի հանգամանք, որպեսզի կարողանայի արթնանալ, հագնվել, նույնիսկ՝ լիարժեք մտածել: Սուրճ եփեցի, և նստեցի գրասեղանի կողքը: Շատ եմ սիրում օրս մեկ գավաթ սուրճով սկսել: Բայց ահա անսպասելի մի հեռախոսազանգ ստացա իմ ընկերոջից: Հարց ու պատասխան միմյանցից, ու այդպես մոտ մի երեսուն րոպե:

Ընկերս թատրոնի դերասան է, ունի թատերական խմբակ՝ իր իսկ ղեկավարությամբ: Մասնակցում են տարբեր տեսակի փառատոնների, մրցույթների, և ինչպես միշտ հաղթող են ճանաչվում: Նա նաև նկարում է ազատ ժամանակ:

Այդ օրը նա ինձ հրավիրեց իր տուն հյուր: Ես էլ չմերժեցի: Դե ինչպե՞ս կարելի էր մերժել նման հրավերը՝արվեստագետի հետ պետք է հանդիպեի:

Ես արագ հագնվեցի և դուրս եկա տանից: Նա շատ ջերմ ընդունելություն էր կազմակերպել: Մի փոքր նստելուց հետո նա ցույց տվեց իր գործերը, չէ՛, կներեք, իր իսկ ձեռքով կտավների վրա նկարած նկարները, որոնք այնքան գեղեցիկ էին, դյութիչ, առինքնող ու գրավող, որ ցանկացած աչք չէր կարող անվրեպ անցնել այդ նկարների կողքով: Նրա վրձնի տակով եին անցել այնպիսի տիեզերական գույներ, որոնցով կարելի էր ուղղակի զմայլվել, անվերջ նայել, նայել ու չհոգնել անվերջ նայելուց…

Եվ հանկարց իմ աչքից չվրիպեց պատից կախված մի գեղեցիկ գործ ևս՝գունապնակը իր խառնիճաղանջ գույներով, որի վրա այնքան մանրազնին էին գույները, որ այդ գունապնակին նայելով, քեզ տանում էր ուրիշ մի աշխարհ, այնքան ծանոթ, հարազատ հոգուդ, մարմնիդ: Ես ակնդետ նայում էի գունապնակին, ու կարծես թե անէացել էի այս աշխարհից, մարդկանցից, նույնիսկ ընկերոջս ներկայությունն էլ չէի նկատում, ով աչքերը սևեռած իմ կողմը՝ուշադիր ինձ էր նայում, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է ինձ հետ կատարվում: Նա այդ նկարը նկարել էր Իտալիայում եղած ժամանակ, երբ հյուրախաղերի էր հրավիրված:

Նկարների ազդեցությունից զմայլված մենք դուրս եկանք սենյակից, և շարունակեցինք մեր ջերմ զրույցը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4959 | 0 | 0
Facebook