Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅՐԵՆԻՔ

16:52, շաբաթ, 23 ապրիլի, 2016 թ.
ՀԱՅՐԵՆԻՔ

Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող…

Բառեր, որոնք չես կարող արտասանել պարզապես առանց հասկանալու: Հայրենիք ասելիս հասկանում եմ իմ ընտանիքի ամրությունը, իմ բնօրրանը, ինձ շրջապատող մարդկանց և վերջապես` իմ պետությունը: Ընտանիքը փոքր պետություն է, պետությունը` մեծ ընտանիք: Կարծում եմ, որ չես կարող լինել հայրենասեր, եթե չես ճանաչում քո հայրենիքը: Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն: Հայրենիքը սկսվում է իմ ծննդավայրից` մայրաքաղաք Երևանից: Հայրենիք ասելով ես հասկանում եմ նաև իմ Հայաստանի ժայռերը, անդնդախոր ձորերն ու լեռները, պատմամշակութային արժեքներ ներկայացնող կոթողներն ու եկեղեցիները:

Երազել եմ դառնալ այն մարդկանցից մեկը, ով նորովի կկառուցի, կարարի, կստեղծագործի, կդառնա Հայաստանի հավերժության ուղին կերտողը: Առայժմ երազում եմ ու սովորում, սովորում ճանաչել իմ երկիրը, իմ քաղաքը` Երևանս, և վերջապես ինքս ինձ: Աղոթում եմ Աստծուն, որ մեր հայ ժողովրդին, մեր հայ ազգին անսահման ուժ ու կորով տա, միշտ տոկուն լինենք, որ բարությամբ հաղթենք չարին, թշնամուն և ապրենք, արարենք, ու առաջ գնանք դեռ բազում, բազում դարեր շարունակ:

Իսկ վերջում էլ ուզում եմ ավելացնել, ովքեր այժմ և այսուհետ բնակվում են օտար հողում, օտար ափերում` կարոտն առ հայրենիք, թող միշտ հիշեն, և օրերից մի օր վերադառնան հայրենիք, քանզի օտար հողը հայրենիք չի դառնա, և որ օտար հողում միայն ներկան է, իսկ ապագան` հայրենիքում:


    
    

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

23.04.2016թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16876 | 0 | 0
Facebook