Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ

12:12, երկուշաբթի, 29 ապրիլի, 2013 թ.
ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ

Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես սրտատրոփ ամբողջ դասարանով սպասում էինք այդ օրվան, որին սպասել էինք տասը երկար ու ձիգ տարիներ: Մենք ավարտում էինք դպրոցը, այնքան հարազատ մի վայր, առանց որի չէինք պատկերացնում մեր հետագա կյանքը:

Վերջի՛ն զանգ, վերջի՛ն ղողանջ…..ահա՛ և վերջ, մենք էլ ավարտեցինք դպրոցը, և պատրաստվում էինք հրաժեշտի երեկոյին: Այդ օրը բոլորս փոխվել էինք, գեղեցկացել, մի փոքր էլ հասունացել. չ՞է որ նոր կյանք էինք մտնում, նոր դժվարություններ, վայրիվերո օրեր, նորանոր հաջողություններ, ու որ ամենակարևորը՝ դեպի իղձերի իրականացում:

Մեր ամբողջ երեկոն բարձր տրամադրությամբ անցկացրինք, ու ողջ գիշեր արթուն սպասելով հենց այդ պահին՝ դիմավորել լուսաբացը միասին: Ու երբ սարերի ետևից դուրս եկավ արևի առաջին ու կարմրաթույր շողերը, մենք բոլորս բացականչեցինք. «Ուռա˜ա˜ա˜ա»:

Արևն էլ իր հերթին կամաց-կամաց վեր էր բարձրանում՝ էլ ավելի տեսանելի մեզ ու աշխարհին: Լուսաբացից առաջ արդեն իսկ բոլորս էլ գինովցած էինք, չկար մեզ խանգարող և ոչ մի հանգամանք, երջանիկ էինք մեզ համարում, ո՛չ մի հոգս, ո՛չ մի տրտմություն…..

Մեր առջև բացվել էր մի դուռ, որի վրա գրված էր. «Ճանապա՛րհ դեպի կյանք»:

Ու ինչ էլ որ լինի, ուր էլ որ գնամ իմ կյանքում, ես երբեք չեմ մոռանա այդ օրը, որը ինձ համար դարձավ անմոռանալի մի հուշ իմ կյանքում……


    
    

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

17.02.2013թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4926 | 0 | 0
Facebook