Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԻՐԵՑՅԱԼԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ

23:34, երկուշաբթի, 22 ապրիլի, 2013 թ.
ՍԻՐԵՑՅԱԼԻ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ
    
    

Չգիտեմ ինչպես, չգիտեմ ոնց և որտեղից մի անսպասելի հեռախոսազանգ, ու ես արդեն սիրում էի նրան: Աշխարհն իմն էր, երբ սիրում էի իմ երազանքների թագուհուն, ով պետք է լիներ իմ կյանքի կեսը, ուղեկիցը, ընկերն ու միակ հարազատը:

Մենք խելագարի պես սիրում էինք միմյանց, պաշտում գժվելու աստիճան: Մենք ամեն օր տեսնում էինք միմյանց, հյուրընկալվում մեկս մյուսի տանը, դուրս գալիս զբոսնում քաղաքում, այգիներում ու սրճարաններում: Ես շատ էի սիրում, երբ նրան ծաղիկ էի նվիրում՝ալ կարմիր վարդ, ընդամենը մեկը, քանի որ դա խորհրդանշում է միակ ու անփոխարինելի սերը: Ու այդպես ամիսներ շարունակ, և երազանքներս մեկեն փշրվեցին…

Նա հեռացավ ինձնից, գտնելով նոր, երևի ավելի հարուստ ու գեղեցիկ մեկին, ով իրեն կգներ մի փունջ դեղին վարդեր, այլ ոչ ինձ պես մեկ ալ վարդ, գուցե, չգիտեմ այդպես է, թե ոչ: Ես այդ ամենը շատ ծանր տարա, անքուն ու թաց աչքերով գիշերներ, ախորժակի բացակայություն, չխնամված տեսք, անգործ օրեր ու ժամեր:

Շատ եմ տանջվել, տառապել, բայց այժմ ուրիշ մտադրություն ունեմ՝ գտնել ու անպայման համտեսել նրա ալ վարդի համ ու հոտ ունեցող արյունը, որը իմ կյանքը վերածեց իսկական դժոխքի: Թեկուզ և ուշ, բայց անպայման կհասնեմ իմ ուզածին՝ «սիրեցյալի արյան համ» -ին:


    

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

30.01.2013թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6621 | 3 | 0
Facebook