Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեռ անցած դարում կեսարյան հատումը համարվում էր շատ դժվար և համարձակ քայլ և կատարվում էր ծայրահեղ դեպքերում

23:08, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Դեռ անցած դարում կեսարյան հատումը համարվում էր շատ դժվար և համարձակ քայլ և կատարվում էր ծայրահեղ դեպքերում

Այսօր ամեն տասներորդ երեխան լույս աշխարհ է գալիս կեսարյան հատման օգնությամբ: Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով: Վերջինս կատարվում է երկու դեպքում` երբ վիրահատությունը անխուսափելի է և հարաբերական, երբ ամեն դեպքում հնարավորություն կա ծննդաբերել բնական ճանապարհով:

Որոնք են այն հիմնական պատճառները, երբ կարիք կա կեսարյան հատման:

Բժիշկ-գինեկոլոոգ:

-Կեսարյան հատման անհրաժեշտություն կա ընկերքի սխալ ձևավորման, պտղի լայնակի դիրքի, պրեէկլամսիայի` արյան բարձր ճնշման, քաշի ավելացման, սպիտակուցների բարձր մակարդակի ժամանակ: Նաև կեսարյան հատումը անհրաժեշտ է այն ժամանակ, երբ մոր մոտ առկա է սեռական օրգանների հերպես (ծննդուղիներով անցնելիս հնարավոր է, որ երեխան վարակվի) և արհեստական բեղմնավորումից հետո, որը շատ դժվար է և հիմնականում բազմապտուղ: Կեսարյան հատման պատճառ կարող է հանդիսանալ մոր մոտ առկա հիպերտոնիան, երիկամների, սրտի հիվանդությունները, ողնուղեղի վիրահատությունը և աչքերի թոււյլ տեսողությունը, եթե նախկինում եղել է կեսարյան հատում (վտանգ կա, որ կարերը կբացվեն):

Կեսարյան հատումն էլ, ինչպես յուրաքանչյուր բժշկական վիրահատություն ունի իր դրական և բացասական կողմերը: Նշենք դրանցից ամենակարևորները:

-Կեսարյան հատման ամենադրական կողմը հատկապես առկա է այն դեպքերում, երբ փոքրիկի կամ մայրիկի կյանքին վտանգ է սպառնում: Վիրահատությունից հետո հեշտոցը չի ձգվում, պատռվածքներ և կարեր չեն լինում, չեն լինում նաև կոնքային օրգանների իջեցում, արգանդի վզիկի պատռվածքներ, թութքի առաջացում և դրամից բխող խնդիրներ:

-Բացասական կողմերից մեկն այն է, որ թեև վիրահատությունն անցնում էանցավ, սակայն վիրահատությունից հետո ցավերն ավելի ուժեղ են արտահայտվում ու ավելի երակար են տևում, քան բնական ճանապարհով ծննդաբերելուց հետո: Բացի դա վիրահաըտությունից հետո դեռ երկար ժամանակ մայրիկը չի կարող հոգ տանել իր փոքրիկի մասին: Ի վերջո անկասկած վատ կողմ է համարվում ծննդկանի վատ հոգեվիճակը, որն ավելի շուտ բացատրվում է հորմոնալ խնդիրներով: Օրգանիզմը ծննդաբերելու մասին ազդանշան չի ստանում, որի պատճառով էլ առաջանում է անավարտության, կատարվածի անճշտության զգացողություն:


    

Վերջին տարիներին կեսարյան հատման հաճախականությունը կազմում է ծննդաբերությունների ընդհանուր թվի 10-15 %-ը: Վիրահատական այս տեսակն ունի իր ցուցումները, որոնց պետք է հետևել: Տարբերում են բացարձակ և հարաբերական ցուցումներ: Բացարձակ ցուցումներն են այնպիսի մանկաբարձական իրավիճակները, որոնք վտանգավոր են մոր և պտղի կյանքի համար:

-Բացարձակ ցուցումներն են`

1. Հեշտոցային ծննդալուծումը բացառող ախտաբանությունը:

2. Ախտաբանություն, որի դեպքում կեսարյան հատումը ընտրության մեթոդ է:

-Առավել հաճախ հանդիպող հարաբերական ցուցումներն են`

1. Սպի արգանդի վրա

2. Պտղի կոնքային առաջադիմություն

3. Մի շարք արտասեռական հիվանդություններ

4. Պտղաջրերի վաղաժամ արտահոսք

5. Բարդացած մանկաբարձական հուշաքննություն

6. Ծննդաբերական գործունեության անկանոնություններ

7. Խոշոր պտուղ

8. Պտղի թթվաքաղց և այլն..:


    

Հղիության ու ծննդաբերության լուրջ բարդությունների և վիրահատության բարդությունների զուգակցման դեպքում մեծանում է հետծննդաբերական շնչահեղձուկով և նորածնային շրջանի այլ հիվանդություններով երեխաների թիվը:
     Այսպիսով, կեսարյան հատումով ծնված նորածինների շուրջծննդաբերական հիվանդություններն ու մահացությունը միայն հազվադեպ են անմիջականորեն կապված վիրահատության հետ, հիմնական պատճառը ծանր մանկաբարձական և արտասեռական ախտաբանությունն է:
     Պտղի համար կեսարյան հատումը մեծ առավելություններ ունի ծննդալուծման այնպիսի մեթոդների նկատմամբ, ինչպիսիք են վակուում-էքստրակցիան, մանկաբարձական աքցանադրումը, պտղի դուրսբերումը կոնքամասից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5729 | 0 | 0
Facebook