Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգու Գարուն....

21:48, ուրբաթ, 01 մարտի, 2013 թ.
Հոգու Գարուն....
     Կյանքի վայրիվերումների ընթացքում մարդկային հույսի գագաթնակետը դարձավ եղանակային լուսավորությունը: Շատերիս է հայնի «Գարուն կգա, նոր հույս կտա» արտահայտությունը: Այ այսպիսի հույսի ակնկալիքով էլ ապրում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ցրտաշունչ ձմեռը ավելի է նեղացնում արյան անոթները եւ ընթատում ուղեղի աշխատանքը՝ այդ է պատճառներից մեկը ՝ջերմ գարնանը այդքան շատ սպասելու: Աչքիդ առաջ ունենալով մահվան ու ծնունդի միառժամանակային դեպքեր՝ հասկանում ես, որ ամեն ինչ կյանքում մեկ անգամ է տրվում, եւ սեւագրել այն չես կարող: Գարուն էլ իր հետ մի նոր, թարմ ու մաքուր էջ է բերում, մի նոր շունչ, որը արտաշնչելն անգամ հաճելի է: Հիշում ես անցածը՝ այն ցուրտ օրերը, այն կորուսները եւ շնորհակալ լինում այսօրվա համար՝ այս պարզության ու ջերմության համար եւ լցվում սպասելիքներով՝ ապագայի ձեռքբերումներով: Կան իրավիճակներ, որտեղ ավելի քան հոգիդ է թելադրում, քան ուղեղդ, եւ քեզ համար արժեքներ ես ստեղծում, որոնք շատերի մոտ եղանակ չեն փոխում, սակայն դու գիտես, որ Գարունն է քո հոգեվիճակն ….Որ այս եղանակին է հոգիդ լցվում մի տեսակ սիրով, հաղթանակի արյուն է մեջդ հոսում եւ հասկանում ես, որ առաջին ծաղկի հետ, առաջին սիրո պտուղներն ես վայելելու…Մի անչափ, տարօրինակ զցագողություն ես ապրում ձնծաղիկի ծիլը տեսնելով՝ հասկանում ես, որ մարդու պես է ծաղիկ էլ շտապում է լույս աշխարհ գալ եւ գալուն պես հանդիպում մարդկային եւ բնության անհանդուրժողականությանը, մարդու պոկոտելու եւ իր սիրո ապացույցը ստանալու անհագ ցանկությանը, մի խոսքով ինչպես ասում են «Առաջին սերը միշտ էլ կուլ է գնում», այնպես էլ «Առաջին ծաղիկը, միշտ էլ ծիլ է դառնում» ….Եւ այսպիսի անհագուրդ սպասումներով լի մարդիկ՝ անկախ մասնագիտության եւ հասարակական կարգավիճակի, մի հույս ու նոր լույս են տեսնում ՄԱՐՏԻ 1-Ի մեջ….Օրերը տաքանում են, երեխաները ՝ժպտում, կյանքը մի տեսակ արթնանում է. չէ չմտացեք, թե ձմռանը քնաց է, պարզապես ամեն ինչ ավելի թեթեւ եւ գունավոր է թվում: Իսկ հիմա կենցաղային ընկալումը մի կողմ թողնենք, ավելի լայն ու անսահման իմաստով պատկերացնենք, թե ինչքան լավ կլիներ, եթե անկախ եղանակից, բոլորիս հոգում միշտ գարուն լիներ: Մարդիկ այլեւս պատերազմ չտեսնեին, միշտ մանկան ճիչը լսվեր ու ծերունու խոր ծիծաղը, ա՜յ թե գարուն կլիներ…Մարդկային հոգեվիճակի գագաթնակետը հենց հոգու գարունն է ու ամեն ինչում կյանքի լավատեսական ընկալումը...Գտեք Ձեր հոգու գարունը եւ սիրով լցված սպասեք Մարտի 1-ին, այն շատ խոստումնալից է…..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8276 | 0 | 0
Facebook