Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիմա ձմեռ է, իսկ ձմռանը մարդիկ միշտ էլ թեյը փչելով են խմել...

11:54, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2013 թ.
Հիմա ձմեռ է, իսկ ձմռանը մարդիկ միշտ էլ թեյը փչելով են խմել...

Ես որոշեցի մի նամակ ևս ավելացնել իմ մնացած բոլոր նամակներին ու չուղարկել քեզ ... ավելի կոնկրետ` չհամարձակվել ուղարկել...
    
     Բարև, սիրելիս... Լսո՞ւմ ես՝ ես շա՜տ անհանգիստ եմ...
     Դրսում ծառերը մերկացել են, տերևները վաղուց հրաժեշտ են տվել իրենց կյանքին, արևը հրաժարվում է մեր կնքած պայմանագրից, որ պետք է ջերմացներ ինձ մինչև քո վերադարձը...
     Սիրտս անհանգիստ է... Սիրտս վախենում է... Սիրտս... Ա՜խ սիրտս...
    
     Վերցրել եմ գրիչը, բայց վախենում եմ սառույց դառնա ձեռքերիս մեջ...
     Մատերս կորցրել են իրենց ջերմությունը... Ուռել, կարմրել...
     Քո այնքան շատ սիրված մատներս՝ բարակ ու նուր կարծես էլ չկան...
    
     Ետ դարձիր...
    
     Վերցրել եմ մի սպիտակ թուղթ ու որոնում եմ ազատ տեղ, որ գրեմ քեզ... Բայց չկա՜... Սպիտակ է ամբողջովին ներկված... ու կարծես ազատ տեղ չկա՜...
     Միգուցե ես իրավունք չունե՞մ քեզ գրելու...
     Վերցնում եմ գրիչն ու ներկում թուղթը ամբողջովին՝ մի փոքրիկ տեղ թողնելով, որ մաքուր լինի ... քեզ գրեմ..
     Նամակ եմ գրում... գրում... Բայց գիտակցելով, որ չեմ ուղարկելու ... կամ ուղարկելու եմ դեպի դարակ...
    
     Չեմ ուզում միտքս քեզ ***աղելի կամ հիմար թվա... բայց ես պայքարում եմ քո դեմ...
     Չգիտեմ... չհարցնես, չեմ պատասխանելու, ինքս էլ չեմ հասկանում...
    
     Կար ժամանակ, երբ ես ինքս ***աղում էի այդ ամենի վրա, բայց հիմա........................
     Այդ ժամանակը ես տեղավորել եմ մի փոքրիկ տուփի մեջ ու հեռու նետել իմ տեսադաշտից...
     Այդ ժամանակը ֆիզիկապես էլ չկա...
     Նա ներկա է, կա ... գուցե հենց այն սենյակում, որտեղ դու նստած ես հիմա...
     Նա կա, բայց չգիտեմ որտեղ...
     Շուրջդ նայիր... Այդտեղ չես գտնում ինչ-որ տուփ, որ քեզ հնացած ու ոչ պիտանի թվա...
     Ժամանակն այդպիսին է... Նա այլևս ինձ պետք չէ...
    
     Ես նրան հրաժեշտ եմ տվել վաղո՜ւց... Այնքան վաղուց, երբ մարդիկ դեռ թեյը փչելով էին խմում...
     Հետո սկսեցին հորինել ուրիշ տարբերակ ու կոչեցին «սառը թեյ» ...
    
     Ես հասկացա, որ ժամանակի տուփը ես ուղղակի շատ թաքուն եմ պահել, դրա համար էլ որոնել չի լինի...
     Այդ տարօրինակ «սառը թեյ» կոչվածը բաժանեց իմ ժամանակը «ֆիզիկապես» -ի ու «հոգեպես» -ի...
     Ես դարձա երկու հավասար մասերի հետ պայքարող ինչ-որ խենթ... Որ կարծես խնդիր էր դրել իր առաջ ընտրել սառը կամ տաք թեյերից մեկը...
     Ես չեմ հիշում, որը ընտրեցի... Բայց չգիտես ինչու հիմա համոզված եմ, որ ժամանակի տուփը ես եմ հորինել...
    
     Ես չեմ ուզում՝ իմ մտքերը քեզ ***աղելի թվան, բայց պետք է ասեմ, որ դրանց վրա ես ինքս մի կուշտ ***աղել եմ...
    
     Փնտրիր ժամանակը, գտիր այն ինձ համար, վերադարձիր ու նվիրիր այն ինձ... Հենց այնպես... Հարցեր չտաս....
    
     Հարցերը շատ են, բայց մենք երբեք չենք համարձակվում բարձրաձայնել...
     Այ օրինակ, թե ինչու են մարդիկ թեյը փչելով խմում..........
    
     Ժամանակը պահել եմ մի երևակայական տուփի մեջ, որ երևի երբեք էլ չբացեմ...
     Նա չի հեռացել ինձնից... Նրան ես եմ պահել...
    
     Հիմա հասկանում եմ՝ ժամանակը չէր հեռացել, որ հիմա էլ վերադառնա...
    
     Ու կարծես գտնում եմ բոլոր չտված հարցերի պատասխանները, այ օրինակ՝ թե ինչու են թեյը տարօրինակ խմում...
    
     Հիմա ձմեռ է, իսկ ձմռանը մարդիկ միշտ էլ թեյը փչելով են խմել...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4444 | 0 | 0
Facebook