Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մատների ԱՂՈԹՔԸ...... »

01:37, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2013 թ.
     Այս աղոթքը Ֆրանցիսկոս պապը գրել է դեռևս երբ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աղոթքի հինգ քայլերն ըստ Ֆրանցիսկոս պապի: Արժի աղոթքի նման սկզբունքի կիրառումը.սա մարդասիրական և Աստվածահաճո մտածելակերպ է...
    
     Հ.Գ. Խորը փիլիսոփայական բնույթի ԱՂՈԹՔ է սա ....
    
    
    
     «Բութ մատը մեզ ամենամոտ գտնվող մատն է: Ուրեմն աղոթքիդ սկզբում աղոթի՛ր նրանց համար, ովքեր առավել մոտ են քեզ: Դրանք այն մարդիկ են, ում հիշելը ամենից հեշտն է: Մեր «քաղցր պարտականությունն» է աղոթել այն մարդկանց համար, ում սիրում ենք:
    
     Հաջորդը ցուցամատն է: Աղոթի՛ր նրանց համար, ովքեր մեզ ցույց են տալիս ուղին՝ սովորեցնում են, դաստիարակում են և բժշկում: Ուրիշներին անհրաժեշտ ճանապարհով առաջնորդելու համար այս մարդիկ հատուկ օժանդակության և իմաստության կարիք են զգում:
    
     Հաջորդը միջնամատն է: Այն բարձր է բոլորից: Թո՛ղ այն հիշեցնի ղեկավարների, առաջնորդների, իշխանավորների մասին: Այդ մարդիկ Աստծո առաջնորդության խիստ կարիք ունեն:
    
     Հաջորդը մատնեմատն է: Հետաքրքիր է, որ այդ մատը բոլոր մատերից ամեաթույլն է: Ուրեմն այն մեզ հիշեցնում է, որ պետք է աղոթել թույլերի, հիվանդների, վշտացածների և տարատեսակ խնդիրներով բեռնվածների համար:
    
     Եվ վերջում՝ ճկույթը, բոլոր մատներից ամենացածրը: Այն հիշեցնում է ինքներս մեզ համար աղոթելու մասին:
    
     Մարդկանց նախորդ չորս խմբերի համար աղոթելուց հետո դու սեփական կարիքներիդ արդեն կնայես այլ հայացքով և պատրաստ կլինես ինքդ քեզ համար աղոթքը կլինի առավել ճշմարտացի և արդյունավետ: »
    
     ԱՄԵՆ
    
    
    
    
    
     Աղբյուրը՝baznika.info
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3808 | 0 | 0
Facebook