Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ ԵՄ ԱՐԵԼ....

19:08, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
ՀԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ ԵՄ ԱՐԵԼ....

ՀԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ ԵՄ ԱՐԵԼ

Այս նյութը, որը շաբաթներ առաջ կարդացել եմ «Իրավունք» թերթում, մեծ հետք թողեց իմ գաղափարական ընկալման վրա եւ արդեն օրեր է ինչ զբաղվում նյութի հավաքմամբ: Ձեռքիս տակ միայն բջջայինիս ձայնագրիչ էր, եւ, ինքս կարդալով թերթի պարունակությունը, վերարտադրեցի ձայնս: Մտածեցի, որ քչերն են (այն էլ երիտասարդների շրջանում), կարդում թերթեր, իսկ ինձ համար մասնագիտական պարտականություն է: Այսօր կայքերը ավելի մեծ ընթերցանություն են ապահովու, այդ է պատճառը, որ ներոնշյալ ներկայացնում եմ հարցազրույցը, որից սովորելու շատ բան կա...Այստեղ խտացած է պատանու աշխարհընկալումը՝հանուն ընկերների ամեն ինչի պատրաստ լինելը, արժեհամակարգի սանդղակի ցածր լինելու եւ իրեն ՝որպես անհատ սխալ գնահատելու հետեւանքները: Բայց ամեն ինչ փոխվեց, կրկին ՍԵՐԸ վերափոխեց մեկին, սակայան չփոխվեց միջոցը սերը փրկելու եւ մահից հետո վանդակները դարձան սերը վառ պաելու հանգրվան....Ցավոք....

Կյանքի սխալ ընկալումներ, միջավայրեր, զարտուղի ճանապարհներ, մոխրոտ մեծահասակների կողքին ցավոք քիչ չեն նաեւ անչափահասները.Խաթարված նկարագիր, սանձարձակ վարքագիծ, արտահայտված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտում՝ խորը մտորումների տեղիք են տալիս…..Պատանին՝ով հայտնվել է Աբովյան ՔԿՀ-ում արդեն 2րդ ժամկետն է դատապարտվել է գողության համար.Զրուցելով նրա հետ՝ փորձեցինք պարզել այդ քայլին գնալու դրդապատճառները... Հարգելի պատճառներով չենք ներկայացնում նրա անունը:

-Ինչքան ժամանակ է ինչ անչախահասների գաղութում եք?

-2 տարի 5 ամիս է:

-Հանցագործությունը կատարելիս մենակ եք եղել?

-Սա իմ երկրորդ դատվածությունն է. Առաջին գողությունս կատարել եմ ընկերներիս հետ, իսկ երկրորդը միայնակ.Հիմնականում մեքենաների մասերի գողությամբ էի զբաղվում.օրինակ ՝անվադողեր, անվահեծաններ, ձայնագրիչներ, ձայնասկավառակներ եւ այլն.իսկ հետագայում երկրորդ ցողության ժամանակ արդեն բնակարաններ եւ այլն:

-Բնակարանների ընտրությունը ինչպես է կատարվում?

- Հիմնականում Արարատում եմ գողություն արել: Սեփական տներ եմ մտել` իհարկե ոչ պատահական սկզբունքով…..

-Չէիք մտածում, որ բնակարանները կարող են ահազանգող սարք ունենալ….?

-Ո՛չ քանի որ նախապես տեղեկանում էի, թե արդյոք բնակարանը ունի ահազանգող սարք, եւ եթե այո ծրագրում էի՝ ինչպես աննկատ անջատել այն....

-Որ ժամերին էիք մտնում տները?

-Հիմնականում գիշերը, բայց պատահում էր նաեւ կեսօրին կամ վաղ առավորյան.նայած տուն….

-Նախապես գիտեիք` բնակարանից ինչ պետք է գողանայիք?

-Հիմնական նպատակը ոսկեղեն եւ գումար տանելն էր, բայց երբ տեսնում էինք, որ լավ հեռախոս, հեռուստացույց, ֆոտոխցիկ, նկարներ կար տանում էինք…

- Դուր կգար, եթե մի օր էլ տուն մտնելիս նկատեիք, որ գողացել են Ձեր սիրած իրերից մեկը?

-Այդպիսի դեպքեր շատ են եղել, երբ մտել են մեր տուն ու տարբեր իրեր են տարել, բայց ոչինչ էլ չենք արել. անգամ ոստիկանություն չենք զանգել…..

-Գողացած իրերը վաճառում էիք?

-Գողացած իրերը տանում էինք Արարատի հանրախանութ եւ մատչելի գներով վաճառում կամ Վերնիսաժ էինք տանում:

-Ապրանքները հանձնում էիք վաճառողներին, թե անցորդներին էիք տալիս?

-Ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, ինպես որ պատահեր….

-Նշեցիք, որ մատչելի գներով եք վաճառել, չէ որ դուք մեծ դժվարությամբ էիք դա արել, էլ չեմ ասում վախի զգացումը, միթե չէիք ափսոսում?

-Քանի որ դրանք օգտագործված իրեր էին, այդ պատճառով էլ շուկայականից ցածր գներով էինք վաճառում, մեզ գումարն էր հետաքրքրում ընկերներիս պարտքերն էիք փակում, իսկ ինձ համար շորեր էինք գնում, միասին սրճարաններ էինք գնում, բայց ԵՐԲ ՍԻՐԱՀԱՐՎԵՑԻ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԼ ԿԵՐՊ ԷՐ….Միակ նպատակս էր, որ գումար հայթհայթե՝ընկերուհուս բուժման ծախսերը հոգալու համար:

-Ընկերուհիդ ծնողներ չուներ?

-Ուներ, բայց նրանք շատ դժվար էին ապրում, գումար ճարելու հնարավորություն չունեին ….

-Ծնողներ, քույր, եղբայր ունես?

-Ծնողներս ամուսնալուծված են. տարիներ շարունակ հայրիկիս հետ էի ապրում, բայց նախքան բռնվելս՝ մայրիկիս, քույրիկիս եւ եղբորս հետ:

-Գողացած գումարը տուն տանում էիր?

-Իհարկե գումար տարել եմ տուն, բայց չէի ասում, թե ինչ ճանապարհով եմ վաստակել...

-Գիտեին, որ ձայնասկավառակների խանութում եմ աշխատում: Իրենց մտքով երբեք չի անցել, որ գողություն եմ արել:

-Ինչ է դրդել Ձեզ գողության?

-Առաջին անգամ գաղութում հայտնվեցի, երբ ընկերներս պարտքեր ունեին. շատ գումար էր հարկավոր, ես էլ գնացի այդ քայլին: Երկրորդ անգամ եւս գողության համար դատապարտվեցի, բայց այդ անգամ ընկերուհուս համար էի անում.հիվանդության միակ ելքը վիրահատությունն էր: Ես էլ գնացի այդ քայլին:

-Քեզ հաջողվեց փրկել ընկերուհուդ?

-Ո՛չ, քանի որ նա մահացավ (լաց է լինում):

-Արածդ քայլերի համար զղջում ես?

-Անշուշտ սա ինձ համար լավ դաս եղավ, կարծում եմ այս ձեւով էլ փող չեմ վաստակի…

-Գողություն անելիս չէիր մտածում, թե ինչ կզգան այն մարդիկ, ում տարիների վաստակն ես դու տանում?

-Մեր գյուղը այնքան էլ մեծ չէ, թեեւ շատ հարուստներ կան: Եղել է, որ ինձ գումար է պետք եղել, եւ դիմել եմ, սակայն մերժել են, ես էլ զգուշացրել եմ, որ կգնամ եւ գողություն կանեմ իրենց տնից, բայց նրանք ինձ չէին հավատում: Հենց գումարը չտալու համար էլ մտել եմ իրենց բնակարանները..

-Անչափահասների գաղութի մասին պատկերացում ունեիր?

-Հիմնականում հեռուստացույցով էի տեսել, սակայն ովքեր իմ շրջապատում իմանում էին, որ գողություն եմ անում, ասում էին` մի օր կհայտնվես անչափահասների գաղութում, նման բան չանեմ, բայցես չէի հավատում, որ կբռնվեմ, առավելեւս կհայտնվեմ այստեղ...Բայց ես էլ այս բախտին արժանացա:

-Այստեղ ինչով եք զբաղվում կամ ինչ որ նոր բացահայտում Ձեր մասին, կպատմեք?

-Սրտի եւ հոգու հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է: Շատ լավ փորագրում եմ եւ կավագործությամբ եմ զբաղվում, թեւ երբեք մտքովս չէր անցնի, որ կարող եմ զբաղվել դրանցով: Ժամանակ առ ժամանակ էլ երգերի բառեր եմ գրում, ինքս ինձ համար ստեղծագործում եմ, փորձում եմ ինքնակրթությամբ զբաղվել:

-Համարեք որ Դուք լրիվ վերափոխված եք եւ խոտոր ճանապարհը արդեն ետեւում է: Ինչպես կբնութագրեք եւ ինչ գնահատական կտաք Ձեր կատարած հանցանքին:

-Գիտակցում եմ արածիս հետեւանգների լրջությունը եւ զղջում եմ եւ խորհուրդ կտամ
     այս նյութի ընթերցողներին հեռու մնան գողություն անելուց, միեւնույն է ուշ, թե շուտ կբռնվեք….

-Մի պահ պատկերացրեք թե ազատության մեջ եք որը կլինի Ձեր առաջին քայլը?

-Երգել շատ եմ սիրում, երբ դուրս կգամ, երգ ու երաժշտությամբ եմ ուզում զբաղվել.արդեն շատ եմ սխալվել, ցանկանում եմ ոտքի կանգնել եւ շարժվել առաջ….

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5135 | 0 | 0
Facebook