Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաքրե՛ք ձեր հոգիները ներքին երկպառակությունից եւ հետո միայն պայքարեք արտաքին վիրուսների դեմ

21:34, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Մաքրե՛ք ձեր հոգիները ներքին երկպառակությունից եւ հետո միայն պայքարեք արտաքին վիրուսների դեմ
     Ժամանակագրական հաջորդականության արդյունքում հասկանում ենք, որ յուրաքանչյուր նյութ կամ երեւույթ միշտ չէ, որ ընկալվում է, ինչպես հարկն է եւ ապահովում է պրոգրեսիա, շատ հաճախ դրանք ունեն ռեգրեսի հստակ պատկեր: Եվ այդ է, որ մեզ ապացուցում է՝ հասարակությունը ունի հստակ մեխանիզմի կարիք: Ամենեւին պարտադիր չէ, որ այդ նույն մեխանիզմը ընտրվի քաղաքական կողմնորոշման արդյունքում: Ճիշտ հակառակը, այն պետք է զերծ մնա վերոնշյալ կողմնորոշումից, որպեսզի պահպանի առողջ քաղաքա-հասարակական մտածելակերպ: Սակայն շատ դեպքերում այդ առողջությանը խաթարում են վիրուսակիր բակտերիանները՝ ներմուծված եվրոպական կամ ամերիկյան ԴԵՂԱՏՆԵՐԻՑ: Տվյալ պահին այդ «դեղատների ցանցը» շատ ծածուկ ձեւով թիրախ է վերցնում «բազմաոտանի» կողմորոշվածությամբ Հայաստանին: Եվ քանի որ այդ բակտերիածին վիրուսները քայքայիչ ազդեցություն ունեն, անհրաժեշտ է համախմբվածություն: Սակայն շատ հաճախ հենց այդ նույն անհամախմբվածության պատճառ են հանդիսանում ներքին առողջական կայունությունը պահողները եւ իրենք դառնում «տեղական» բակտերիաներ: Եվ այդ դժվարին կացության մեջ՝ իբրեւ օգնող գործոն, վրա է հասնում ռուսական «հակաբիոտիկը»: Սակայն այն ամեն օրգանիզմ չէ, որ ընդունում է, իսկ մենք՝ հայերս, դյուրին «մարսողություն» չունենք, եւ շատ հաճախ այն կանգնում է մեր կերակրափողին: Ինչեւիցե, ինչպե՞ս վարվել՝ մերժե՞լ եղբայրաբար մեկնած օգնության ձեռքը, թե՞ աչքերը փակ «ստամոքսը» լցնել հակազդող բիոտիկով: Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ այն դեղը, որի բաղադրատոմսը անհայտ է, պատրաստված է մութ ու խորը նկուղներում ու ոչ այնքան մաքուր պայմաններում: Զե՛րծ մնացեք անհայտ արտադրության եւ ժամկետն անց դեղերից ու մի մոռացեք՝ միայն առողջ մարմնում է առողջ հոգի: Ուրեմն մաքրե՛ք ձեր հոգիները ներքին երկպառակությունից եւ հետո միայն պայքարեք արտաքին հակակիր «բիոտինկերի» դեմ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3754 | 0 | 0
Facebook