Ստրկատիրության ամենավառ կողմնակիցները եղել են ոչ թե ստրկատերերը, այլ արտոնյալ ստրուկները:
Գաբրիել Լաուբ (1928 - 1998), ազգությամբ հրեա գրող և ժուռնալիստ
***
Մարդը ստրուկ է, քանի որ ազատությունը դժվարին է, իսկ ստրկությունը՝ հեշտ:
Նիկոլայ Բերդյաև (1874 - 1948) , ռուս փիլիսոփա-աստվածաբան, հրապարակախոս
***
Բավական է ինքդ քեզ ստրուկ համարես, որպեսզի լինես ստրուկ:
Ռենե Ալեն (1922 - 2014) , ֆրանսիացի կինոռեժիսոր