Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի մատ խորքից...

20:34, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Մի մատ խորքից...
     Մարդկային պատմության ընթացքում յուրաքանչյուր կողմնորոշում եղել է խթան շարժվելու ի վեր կատարյալ: Սակայն կոնսերվատիվ տարբերությունները, որքան անբնական էին, այնքան էլ ՝ բնական: Կան կողմորոշման նորաձեւ կամ այլաձեւ ընտրություններ: Շատերը կուլ են գնում նորաձեւությանը, իսկ ոմանք էլ կուլ են տալիս այլաձեւությունը եւ իբրեւ խթան, այլեւս շարունակում մտածելակերպի ձեւավորման ճանապարհ հարթել: Այս եւ այլ բազմապիսի հարցեր հանգեցնում են խնդրի կամ գուցե լուծման այլաբանական մոտեցմանը: Այսպիսով, նորաձեւություն, թե այլաձեւություն, իսկ գուցե այս ճարտասանական հարցին պակասում է մի փոքր համեմունք. ազգայինպատնակնելություն: Ահա թե ինչից ենք հեռացել մենք՝ զարգացող երկրներս: Ոմանք ձգտում են արդեն իսկ կարգած նորաձեւությանը, իսկ ոմանք էլ իրենք են կարգում այդ ձեւը՝ իբրեւ այլաձեւություն: Ազգային հագուստը բարդագույնս ասոցացնում ենք տարազի հետ եւ պարզագույնս ընտրելով ամենահեշտ ուղղին՝ հրաժարվում դրանից: Թերեւս մոռացել ենք, որ ինքներս ենք սիրում եվրոպական ամենատարբեր ոճերին տալ սեփական, կրեատիվ լուծումները, իսկ երբ հերթը ազգայինինն է, տալիս ենք միայն մեկ լուծում. սա հին է, սա անցած է: Միթե անկարող ենք ազգային տարազի զարդերը կամ զարդանախշերը համադրել նորաձեւ կամ այլաձեւ մոտիվներով հագուսների հետ՝ իբրեւ աքսեսուար: Արդյոք եվրոպական համապարփակ եւ տարաձայնությունների տեղիք տվող, սակայն, այնուամենայնիվ, հալած յուղի տեղ ընդունող, դպրոցական նստարանից մեզ քաջ ծանոթ ճաշակի թելադրությունը, մենք՝ հայերս, գրում ենք «ուղղագրական» սխալներով: Այս «թթխմորը» դեռ շատ ջուր կքաշի, այդ իսկ պատճառով՝ սահմանապակվելով ասում եմ. «Հայեր մի մոռացեք, որ յուրաքանչյուր թելադրություն, գրվում է ՄԵԿ ՄԱՏ ԽՈՐՔԻՑ, իսկ այդ խորքում անվնաս պահեք մեր ազգայինը» …
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4204 | 0 | 0
Facebook