Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ պարզապես չեն գրկել......

20:32, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Ինձ պարզապես չեն գրկել......
    
    
Ինչքան, ինչքան կարևոր է, երբ քեզ գրկում են: Մեջքից են գրկում: Գրկում են այն ժամանակ, երբ դու դրա կարիքը շատ ունես: Գրկում են առանց հարցնելու, կարծես փրկել են ցանկանում: Գրկում են այն ժամանակ, երբ կոտրվում ես: Բայց իմ ծնկները վաղուց են շոշափել սառը հատակը, իմ ձեռքերը ծանոթ են նրա սառնությանը, ես վաղուց եմ զգացել կոտրվելու հարվածը:
    
     Ինձ պարզապես չեն գրկել:
    
     Չեն հասցրել որսալ այն պահը, երբ ես կոտրվում էի: Չեն հասցրել հեռու պահել անկման հարվածից: Չեն փորձել հասկանալ, արդյոք ունե՞մ դրա կարիքը, թե՞ ոչ: Ինձ չեն գրկել:
     Իսկ գիտեք՝ ի՞նչ է գրկելը: Մեջքից գրկելը: Դա այն է, երբ կարող ես ցանկացած ժամանակ չվախենալ կոտրվելուց, չէ՞ որ կգրկեն քեզ, ամուր կպահեն ձեռքերում և կհավաստիացնեն, որ ամեն ինչ լավ կլինի: Դա այն է, երբ չես ասում «Կգրկե՞ս», չես խնդրում, որ քեզ հասկանան, չէ՞ որ նա կզգա ճիշտ պահը քեզ կրկին կյանք տալու, քեզ գրկելու: Դա այն է, երբ կարող ես լռել, կամ էլ ուժգին գոռալ, կամ էլ հուսահատ հատակին ընկնել, չէ՞ որ նա քեզ հետ կլռի, կգոռա, բայց չի թողնի, որ մենակ ընկնես: Կգրկեն ճիշտ պահին, կհամոզեն նորից ապրել: Կգրկեն ու կվստահեցնեն, որ մենակ չես, որ միայնակ չես կործանվի, որ կկոտրվի քեզ հետ:
     Բայց ինձ չգրկեցին: Ինձ չպահեցին այն ժամանակ, երբ ես կոտրվում էի, չփորձեցին հետ պահել կործանումից: Եվ դրա համար է, որ իմ ծնկները վաղուց են շոշափել սառը հատակը, իմ ձեռքերը ծանոթ են նրա սառնությանը, ես վաղուց եմ զգացել կոտրվելու հարվածը: Ինձ չեն գրկել, պարզապես չեն գրկել...
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5286 | 5 | 0
Facebook