Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դու չկաս.......................

20:33, երեքշաբթի, 12 փետրվարի, 2013 թ.
Դու չկաս.......................
     Դու չկաս... Այո՛, չկաս արդեն... Չկաս իմ ներկայի և ոչ մի էջում... Կարծում էի՝ աշունն է խլել քեզ ինձնից, ինչպես ծառի ճյուղից է պոկում տերևը քամին, բայց ո՛չ... Տխուր ես, ինչո՞ւ... Մի՞թե ինքդ չցանկացար մենակ մնալ, մի՞թե դու չէիր, որ հոգնել էիր լռությունիցս... Դու էիր... Իսկ իմ լռությունն ավելի խոսուն պետք է լիներ քեզ համար, ավա՜ղ... Դու այդպես էլ չհասկացար, թե ինչ էիր ուզում՝ սե՞ր, թե՞ ուղղակի երեխայական խաղ... Հիմա ստիպված ես մենակ մնալ՝ դու էիր ցանկանում... Իսկ ինձ «երեխա» անվանելով փորձում ես մեղքիդ չափը փոքրացնել, զուր է... Կմեղադրես ինձ, որ այդպես այդքան հեշտ թողեցի քեզ՝ մեղադրի՛ր...Միեւնույն է ինձ այնքան ես մեղադրել, որ անգամ անմեղությունս մեխադրելի էր ինձ համար... Ես քեզ հասկանալու հնարավորություն եմ տվել՝ հեռանալով...Իսկ եթե այսքանը կարդալուց հետո մնում ես այն կարծիքին, որ ինքդ ես ինձ հրաժեշտ տվել, ինքդ ես հեռացել ու կրկնում ես այն անհեթեթ վարկածը` իբրև ''հիասթափվել ես'', ուրեմն ցավում եմ.ինքս եմ կամաց-կամաց հիասթափվում, ինչպես ծառի ճյուղից այն տերևը....
     Հուսով եմ՝ հիշում ես այն օրերը, որ անկախ տվածդ ցավից ես ներել եմ քեզ, ներել ու սիրել ինքնամոռաց... Անցան, էլ չսպասես այդ օրերի ետ գալուն՝ մեկ է չեն գա... Ուղղակի հիշիր անցած օրերը, երբ կողքիս էիր, երբ ամեն մի երազանքս քեզ հետ էի կապում, քեզնով էի ապրում և փորձիր զգալ ու հասկանալ այն ցավի խորությունը, որ դու տվել ես ինձ՝ քո անորոշ լինելով, չզգալով...Գուցե և զգացածդ ճիշտ չարտահայտելով...Մի բան է ուզում սիրտս՝ հասկացիր ինքդ քեզ...Գլուխդ տուր այն նույն պատին, որը հիմա մեզ բաժանում է, սակայն ոչ թե քանդելու միտումով, այլ այն ամրացնելու... Ետ նայիր մի պահ, ոչ թե ինձ ետ բերելու, ինձ «ԿՆԵՐԵՍ» ասելու, այլ կորցրածդ զգալու համար... Ետ նայիր ու տես, որ քո պատկերացրած «երեխան» էլ չկա, որ հավատում էր ամեն հեքիաթային խոսքի...Դեռ շատ ենք փոշմանելու.
     Դու՝կոտրելուդ, իսկ ես՝կոտրվելուս համար... Անիրական հույսերս, անիրական մնացին այդպես էլ և սերս, որ քեզ համար անիրական էր... Տես, ես նույնն եմ մնացել, իսկ դու... Հայացքիդ մեջ մի սառնություն, որը ժամանակին էլ զգացել եմ, սակայն ջերմության փոխարեն եմ ընդունել, պահվածքիդ մեջ անտարբերություն, որը կարծես չի տարբերվում ժամանակին քո պահվածքից, բայց ես կրկին չեմ հասկացել...
     Գիտես, կասկածում եմ, որ դու գիտես՝ ինչ է սիրելը... Այնուամենայնիվ, դու անցյալ ես... ու ես քեզ չհիշել ցանկացող մի հասարակ աղջիկ եմ, որի սրտում դու չկաս...Բայց այդ «չկա» -ի մեջ միեւնույն ժամանակ դու այնքան կաս……
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9818 | 4 | 0
Facebook