Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

19:35, կիրակի, 06 հունվարի, 2013 թ.

Կյանքում ամենից շատ սիրել ու սիրում եմ մայրամուտը. որը հարազատի պես ամեն օր գրկել է ինձ ու պարուրել իր խորհրդավոր շղարշով: Ու կյանքում ամեն ինչից շատ երազել եմ իմ մայրամուտներից գեթ մեկը դիմավորել քեզ հետ, որ անմոռանալի ընկերս միշտ պատմի իմ մասին: Չնայած լավ էլ գիտակցում եմ, որ առանց այդ էլ չես կարող ինձ մոռանալ: Գիտեմ, որ ամեն ինչ ինձ կհիշեցնի: Բոլորի մեջ ինձ կտեսնես, նրանց աչքերում՝ իմ հայացքը, նրանց շուրթերին անգամ իմ ժպիտը կարթնանա ու մի կարոտ համբույր կայրի քո շուրթերը, անգամ նրանց պահվածքում մի ծանոթ ու հարազատ շարժուձև կհայտնի իմ գոյության լուրը:

Դու անզոր ես ինձ մոռանալ, քանզի ես ապրում եմ քո մեջ, քո հուշերում: Եվ երբ անգամ քամին ճչա իմ մասին ու, աստղերին նայելով նորից ինձ հիշես, ազորությունդ ու անկարողությունդ կմատնեն պաղ արցունքներդ: Նրանց հոսքն ու լճացումը կվերագրես հիվանդությանդ: Եվ չես էլ կասկածի, որ ծանրացնում ես գիտակցությունդ ու խորացնում ցավդ՝ խաբելով ինքդ քեզ, քանզի այդ հիվանդությունը ոչ թե հասարակ մրսածություն է, այլ համաճարակ է, անբուժելի ու ծանր դրություն՝ անտանելի միայնություն՝ «կորած սեր » անունով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
6940 | 14 | 0
Facebook