Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկար ու երջանիկ ապրելու հմտությունն արվեստ է....

00:29, ուրբաթ, 11 ապրիլի, 2014 թ.
Երկար ու երջանիկ ապրելու հմտությունն արվեստ է....
     Երկար ու երջանիկ ապրելու հմտությունն արվեստ է ու նաև աշխատանք։ Բոլոր մարդիկ էլ ի վերուստ ունեն դրա հնարավորությունը, բայց ցավոք, նրանք հաղթված են ծուլությունից, անգիտությունից, վատ սովորույթներից ու հակումներից։
     Եթե մարդն ապրի բնության օրենքներին համապատասխան, ապա պարգևատրված կլինի փայուն առողջությամբ։ Իսկ եթե ծույլ է ու հրաժարվում է կազմակերպել արյան ակտիվ շրջանառություն՝ ֆիզիկական վարժությունների, ակտիվության միջոցով, ապա կունենա բազմաթիվ առողջական խնդիրներ։ Սովորաբար, մարդն ինքն է ստեղծում իր սեփական հիվանդությունը՝ սխալ սննդառությամբ ու անառողջ գիտակցությամբ։ Իսկ տարիքը երբեք խանգարող հանգամանք չի կարող հանդիսանալ։ Պետք է սկսել ֆիզիկական վարժություններ կատարելուց՝ աստիճանաբար աճող ծանրաբեռնվածությամբ, համառորեն, սիստեմատիկաբար՝ առանց խղճալու ինքներդ Ձեզ։ Խղճահարության, բոլորից չտարբերվելու մտքի հետ միասին՝ հիվանդությունը շատ արագ սողոսկում է ներս։ Երբեք պետք չէ թուլանալ և ետ կանգնել ընդունած որոշումից՝ դառնալ առողջ՝ առանց հույսը դնելու քիմիական ծագման դեղահաբերի վրա։ Հիշե՛ք, ինչքան շատ ժամանակ ծախսեք մաքուր օդում ֆիզիկական ակտիվության վրա, այնքան մեծ կլինի Ձեր առողջության պաշարը։ Պասսիվ, սակավաշարժ կյանք վարել՝ կնշանակի ժանգոտեցնել մարմինը։
     Պետք է սկսել այն բանից, թե ի՞նչ է Ձեզ դուր գալիս․ քայլել մաքուր օդում, լողալ, հեծանիվ վարել կամ վազել։ Օրինակ՝ կան վազքի տարբեր եղանակներ՝ դադարներով վազք, արագ քայլք և այլն։ Դադարային մեթոդը շատ հարմար է, երբ նոր եք սկսում վազել․ վազե՛ք մի հատված՝ մինչև հոգնելը, քայլելով հանգստացե՛ք ու նորից վազե՛ք։ Եվ այդպես շարունակ՝ աստիճանաբար մեծացնելով վազքի տևողությունը։ Վազքի բուժական ազդեցությունը կասկածից վեր է։
     Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարզում է ոչ միայն մկանները, անոթները, այլև բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, որից էլ հիմնականում կախված է մեր առողջությունը։
     Խորհուրդ է տրվում ներգործել նաև գիտակցության վրա՝ Ձեզ պատկերացրեք ոչ թե հիվանդ, ծեր ու տկար, այլ առողջ, երիտասարդ, կենսախինդ ու էներգիայով լեցուն։ Այդ պատկերացումներն օրգանիզմի վրա խիստ բարերար ազդեցություն են գործում։
     Յուրաքանչյու ոք պարտավոր է սիրել սեփական մարմինն ու հոգ տանել նրա մասին։ Ապրե՛նք առողջ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5801 | 2 | 0
Facebook