Մինչ այդ՝ համառոտ ծանուցում.
Արունաչալայի մասին ամենավաղ հիշատակումը «Ռիգ Վեդա» գրքում է: Այնտեղ ասվում է, թե տիեզերքի արարիչ Բրահմայի և դրա պահապան Վիշնուի միջև վեճ է ծագել գերազանցության առնչությամբ: Այդ վեճի ընթացքում առաջացած քաոսն ինչ-որ կերպ կանգնեցնելու համար Շիվան լույսի վիթխարի սյան տեսք է ընդունել, այնուհետև, ի պատասխան Վիշնուի և Բրահմայի աղոթքների, ընդունել է Արունաչալա լեռան ձևը: Դարեր շարունակ հինդուիստական բազմաթիվ սրբեր և իմաստուններ իրենց նստավայրն են դարձրել Արունաչալա լեռը:
«Կյանքը նման է ծիածանի: Կյանքին միաժամանակ անհրաժեշտ է անձրև և արև, որպեսզի ի հայտ գան նրա բոլոր գույները»: