Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհուրդներ հղիներին` մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյից, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ամռան տապից

23:49, երկուշաբթի, 30 հունիսի, 2014 թ.
Խորհուրդներ հղիներին` մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյից, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ամռան տապից
    

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրն էր Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյն:


    
    

«Ամռան շոգերին հղիները պետք է զգուշանան արևից և ցերեկվա կիզիչ արևի տակ չգտնվեն: Հղիներին խորհուրդ է տրվում հանգստանալ ծովափում, սակայն հանգստի մեկենելուց առաջ պետք է գնալ բժշկի մոտ, զրուցել նրա հետ, խորհուրդներ ստանալ: Լողալը շատ լավ է հղիների համար, քանի որ կարգավորվում է շնչառությունը, վերականգնվում է իմունային համակարգը: Սակայն չի կարելի երկար գտնվել սառը ջրի մեջ»:


    
    

Մանկաբարձ-գինեկոլոգը խորհուրդ տվեց նաև հանգստի մեկնելուց վերցնել դեղարկղ, արևապաշտպան քսուքներ, ճանապարհի ընթացքում նույն դիրքում չգտնվել, ջուր ունենալ պայուսյակում. «Հիմնականում խորհուրդ է տրվում ուղևորվել վեց-յոթ ամսական հղիության դեպքում՝ խնդիրներից խուսափելու համար»:


    
    
    

Պավել Սոցկին խորհուրդ տվեց նաև հղիներին ամռանը հաճախ լոգանք ընդունել. «Տուն վերադառնալիս անհրաժեշտ է լողանալ: : Զբոսանքից վերադառնալուց խորհուրդ է տրվում լվանալ մազերը, քանի որ մազերի մեջ կարող են քամու հետևանքով մնալ որոշ բույսերի մնացորդներ, որոնք կարող են առաջացնել ալերգիա: Որպեսզի խուսափել շատ շոգելուց պետք է կրել բաց գույնի հագուստ, մաշկի չորութունից խուսափելու համար հատուկ քսուքներ օգտագործել, օրինակ՝ ցինկի օքսիդի հիմքով պատրաստված քսուքներ»:


    
    

Մանկաբարձ-գինեկոլոգը հղիներին ալերգիայից խուսափելու համար խորհուրդ տվեց խուսափել այնպիսի սննդամթերքներից, որոնք ալերգիա են առաջացնում. «Երակների հետ կապված խնդիրներ ունեցող հղիներին խորհուրդ է տրվում կրել էլաստիկ գուլպաներ, որոնք դեղատներում են վաճառվում և հատուկ խանութներում: Ուտելիքը պետք է վիտամիններ, սպիտակուց պարունակի, ամռանը լավ է ուտել մրգեր, բանջարեղեններ, պետք է զերծ մնալ ալերգիա առջացնող սննդից»:


    
    
    

Հղիները պետք է նաև օրվա ռեժիմ ունենան, ասաց մանկաբարձ-գինեկոլոգը, քանի որ բացի զբոսնելուց՝ առավոտյան և երեկոյան, օրվա ընթացքում հղին պետք է հինգից-վեց անգամ փոքր չափաբաժնով ուտելը: Հղիները պետք է օրվա ընթացքում ձախ կողմի վրա պառկեն, որպեսզի կարողանան լիարժեք հանգստանալ, մեջքի վրա պառկել խորհուրդ չի տրվում»:


     Աղբյուր՝ analitik.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8050 | 0 | 0
Facebook