Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Manasyan

22:55, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
Manasyan
     «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կառուցվել 1900 թ. սկզբին, 1921 թ. կառավարության որոշմամբ այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն:
Այնուհետև` 1932 թ., Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո` որպես ‎ֆիլհարմոնիկ դահլիճ: Հետագայում 1956 թ. հանդես է գալիս որպես ֆիլհարմոնիկ փոքր դահլիճ: 2003 թ. դահլիճը կրում է հայ մեծ երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը:
Այսօր համերգասրահը մշակույթի խոշոր օջախ է, որտեղ տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերի եկած արտիստների և խմբերի ելույթներ, ինչպես նաև փառատոններ, հանդիսավոր ժողովներ, հոբելյանական երեկոներ: 2009թ.-ից համերգասրահը ընդգրկված է Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի կազմի մեջ՝ ղեկավարությամբ` Մանկավարժական գիտւտութնների թեկանծու, դոցենտ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանի:
    
    
     Մեծն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը կրող հոյակերտ համերգասրահը մեր օրերի ամենագեղեցիկ ու բարձր վարկանիշ ունեցող համերգասրահներից մեկն է Երևան քաղաքում, որը հագեցած է տեխնիկական ժամանակակից սարքավորումներով և սպասարկման բարձր մակարդակով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1928 | 0 | 0
Facebook