Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո. «Առողջ կին, առողջ սերունդ» սեմինար-հանդիպում Պավել Սոցկիի հետ

17:04, երկուշաբթի, 09 փետրվարի, 2015 թ.
Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո. «Առողջ կին, առողջ սերունդ» սեմինար-հանդիպում Պավել Սոցկիի հետ
    
www.Sotskiy.am կայքը ստեղծված է հատուկ կանանց համար, և մանկաբարձության ու գինեկոլոգիայի ոլորտում միակն է Հայաստանում իր տեսակով, որը մեծ շտեմարան է հանդիսանում ապագա մայրիկների ու արդեն մայրացած կանանց համար: Կայքը ահռելի ինֆորմացիա է պարունակում կանանց սեռական առողջության, վերարտադրողական խնդիրների, զանազան գինեկոլոգիական հիվանդությունների, ու հղիությանը վերաբերող տարբեր թեմաների մասին:
     Եվ ահա, փետրվարի 8-ին sotskiy.am կայքի անձնակազմը, հանձին կայքի ղեկավար մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիի, կազմակերպել էր հատուկ հանդիպում-սեմինար կանանց համար, որտեղ շոշափվեցին գինեկոլոգիական տարբեր խնդիրներին առնչվող հարցեր: Հիմնական մտահոգիչ թեմաներից էին հատկապես թրոմբոֆիլիա հիվանդության մասին հարցերը:
     Իսկ ահա այն հարցին, թե ծննդաբերությունից հետո ինչպե՞ս վերադառնալ նախկին կազմվածքին, բժիշկը պատասխանեց, որ պետք է սնվել կանոնավոր, այսինքն՝ օրվա ընտացքում ուտել քիչ-քիչ ու հաճախ, սննդակարգից բացառել հացաբուլկեղենն ու քաղցրավենիքը, և որ ամենակարևորն է՝ մեծացնել ֆիզիկական ակտիվությունը:
     Հուսանք՝ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանզի իրազեկված լինելն արդեն իսկ առողջույթյան գրավականն է:
    
     Հեղինակ՝ Լուսինե Մարկոսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8205 | 0 | 0
Facebook