Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

****

10:16, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2013 թ.

Հայացքը սպանեց, աչքերը թաղեցին,
     Կարոտը լացեց, հառաչեց հոգին,
     Բարբաջանքներ թվացին
     Կեղծ լացդ ու ափսոսանքդ սին:
    
     Ես գոհ հեռացա իմ կարճլիկ կյանքից,
     Այլանդակելով լոկ հողն անաղարտ,
     Մեռա յուրովի, անջատ քեզանից,
     Պահելով միայն մի խոստում անխախտ.
    
     «Էլ չծնվել մարդ այս անհաշտ Երկրում» ,
     Փտել հողի մեջ, մնալ Էն կյանքում,
     Կամ ծնվել թիթեռ, թեկուզև մի որդ,
     Միայն չլինել քեզ կույր հետևորդ:
    
     Ես փափագում եմ լույս աշխարհ չգալ,
     Տառապել խոր վիհում, բայց էլ չսգալ,
     Հավերժության մեջ անվերջ թափառել,
     Միայն թե քեզ մոտ այս կերպ չսպառվել:


    
Աղբյուրը` գլուխ ու խոհեր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2971 | 0 | 0
Facebook