Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրադարանում

10:08, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2013 թ.
    
(անցուդարձ փողոցում, մարդիկ շտապում են այս ու այն կողմ, իսկ մի երիտասարդ գիրքը ձեռքին, նստած կանգառում, գիրք է կարդում)

    
(ընթերցող)
- Ամեն անգամ, երբ հոգնում եմ այս կյանքից,
Երբ լցվում են հոգուս մեջ ցավ ու կսկիծ,
Ես բացում եմ որևէ գիրք ու կարդում,
Նոր աշխարհներ թաքուն մտնում ու ելնում:
Աշխարհներ, որոնց դռները միշտ բաց են,
Ամեն մեկի պես չեն, նրանք գրկաբաց են:
Գիտուն են նրանք, հզոր խորհրդատուներ,
Ամեն ինչ գիտեն, բայց միշտ լուռ են:
Պիտի դու կարդաս, համոզես` խոսեն,
Համոզես` պատմեն, գաղտնիքներ բացեն:
Նրանցով հեշտ է կյանքն ու գեղեցիկ,
Նրանց հետ հեռու է ամեն մի չարիք,
Նրանք են ուսուցիչը, ուղին մեր կյանքի,
Նրանք հզոր են ընդդեմ պատրանքին,
Պատրանք, որ կոչում եմ իմ այս կյանքը սին:

    
(գիրք կարդալու մեջ խորանալով, չի նկատում, թե ինչպես մոլորվում է ու հասնում գրքերի թագավորություն, որտեղ նա հանդիպում է շարժվող գրքերին ու զարմանում)

    
-Հե՛յ, ո՞վ կա այստեղ,
Այս ու՞ր եմ ընկել (դողալով ու վախենալով) ……
Ինչքա՛ն գրքեր կան, այն էլ շարժվող, այն էլ բաց,
Թվում է, թե ձեռքերդ պարզես, նրանք քեզ կգրկեն:
(հակառակ կողմից հայտնվում է մի քայլող գիրք, և ասում)

    
(գիրք)
-Ողջույն, իմ ընթերցող բարեկամ,
Քանզի ով չի ընթերցում, երբեք չի մոլորվում մեր ճամփաներում:

    
(ընթերցող)
-Ի՞նչ, այս ու՞ր եմ ես, ու՞ր եմ ես ընկել,
Գուցե երևակայությանս սահմաններն են ընդլայնվել,
Կամ գուցե իրոք դրախտ եմ եկել,
Թեպետ չեմ հիշում` երբ եմ մահացել:

    
(գիրք)
- Հանգիստ եղիր, բարեկամս,
Քանզի ոչ մեռել ես, ոչ էլ ցնորվել,
Սա իրական աշխարհն է գրքասերների,
Հեղինակների ու հերոսների հետ հանդիպման վայրը:
Հեղինակները միշտ շնորհակալ են ընթերցողներին,
Կամ թե նույնն է ասել, փրկողներին իրենց գրվածքների:
Սա է գրքերի աշխարհն իրական,
Ավելի հետաքրքիր ու դյութական,
Քան այդ կյանք կոչվածը`
Հարուստ թեպետև գործողությամբ,
Բայց աղքատ իր վախճանով ու զգացմունքայնությամբ:

    
(ընթերցող)
- Իսկ դու ի՞նչ գիտես, թե ինչպիսին է կյանքն իրականում,
Ախր դու գիրք ես, ու հենց դրանով ես հավերժանում:

    
(գիրք)
- Ես մեկն եմ այն երջանիկներից,
Ով մինչ գիրք դառնալն ուներ հրաշալի մի դրկից,
Մեր այդ շենքում, իմ հարևանն էր միակ,
Մասնագիտությունն էր գրքերի գիտակ,
Մարդկանց օգնում էր իր խորհուրդներով
Գրքեր էր տալիս իր հատուկ ցանկով,
Որին մի վեպ ըստ տրամադրության,
Որին ողջ հատոր բանաստեղծության:
Հենց դրանով էր նա իմաստնանում,
Որ մարդկանց մտքին լույս էր հաղորդում:

    
(ընթերցող)
– Ի՞նչ եղավ հետո, ինչպե՞ս գիրք դարձար,
Կյանքը թողնելով` ինչպե՞ս հեռացար:

    
(գիրք)
– Մի անգամ նա ինձ տարավ գրադարան,
Այդ օրից հետո, ես շատ անգամ մտած դարան,
Կարդացի ու իմացա հրաշք բաներ:
Կրելով գունավոր ակնոց,
Կյանքն ընդունեցի որպես խինդ ու բոց,
Ու սխալվեցի, քանզի գորշ էր նա,
Մոլորվեցի, ես նրանից հեռացա`
Ընկնելով այս արքայությունը` դրախտային,
Դարձա շնչող գիրք` ֆանտաստիկ ու արկածային:

    
(Գրադարանավար) (ձայն լսելով` գալիս է գրադարանավարը)
– Հյու՞ր ունենք, իմ սիրելի օգնական,
Մի բեր տեսնենք, այդ խելացի պատանուն,
Նրա գլխից մի մեծ լույս էր ճառագում:

    
(գիրք)
Այո, ունենք, մի խելացի, մի շնչող գիրք,
Ապագա գիտակ, ով պատիվ բերեց
Կենդանություն տալ անշունչ գրքերին:

    
(ընթերցող)
- Անչափ ուրախ եմ ծանոթալ,
Բայց ձեզ անվանել լոկ գրադարանավար,
Կարծում եմ պակաս հարգալից է:

    
(Գրադարանավար)
- Իսկ դու գիտե՞ս, թե ինչ ասել է գրադարան:

    
(ընթերցող)
- Գրադարանը այնքանով է բազմազան,
Որքանով մարդու միտքն է հարուստ, զանազան:
Կյանքն է գրողին ստիպում գիրք գրել,
Եվ այդ նույն կյանքը մեզ գիրք ընթերցել:
Ու որպես ուսուցիչ մեր ճանապարհին,
Մենք հանդիպում ենք գրադարանավարին,
Որից կախված է մեր ընտրած ուղին,
Եվ ինչ գիրք կընտրենք, այն էլ կդառնանք,
Ու գիտելիքով կհարստանանք:

    
(գրադարանավար)
– Հրաշալի է մտածածդ ու առողջ,
Լավատես ես ու կենսուրախ, երազկոտ,
Քեզ կարգում ենք շնչող գիրք ձեր այդ կյանքում,
Քանզի հեշտ է կյանքը նրա, ով չափազանց շատ է կարդում:

    
(ընթերցող)
- Իսկ ձեզ ինչպե՞ս պատվեմ` ինձ գովելու համար:
(դադար)
Քանի որ եկա ձեր այս վայրը անչափ մոգական,
Խնդրում եմ տվեք հրաշալիքից մի քանի կտոր,
Ողողված սիրով` քաղցր, հուզական,
Ու երևակայությամբ հարուստ մի հատոր,
Այսօր երեկո խնջույք կա տունս,
Խանգարվել են կարծես հանգիստս ու քունս,
Շեքսպիրն ու Մոլիեռն են այսօրվա հյուրս,
****են ու Հեսսեն, Ռեմարկն ու Դյուման,
Հոմերոսը, Բալզակն ու Կաֆկան:
Բոլորդ եկեք, հրավիրում եմ,
Քանզի բոլորիդ պատվով ընդունում եմ:
Եկեք միասին երեկոն նշենք`
Որպես զգացմունքի փառաբանություն,
Համարձակորեն արհամարհենք
Ժամանակ, միջոց ու տարածություն:
(այս ընթացքում գրքերը շուրջն են հավաքվում ու շուրջպար բռնում:)

    
Աղբյուրը` գլուխ ու խոհեր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3847 | 0 | 0
Facebook