Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արձակ Մտորում

22:43, ուրբաթ, 07 փետրվարի, 2014 թ.
     Ես դեռ շատ փոքր եմ կյանքի խորախորհուրդ ճշմարտությունները գիտենալու համար: Բայց կյանքիս տասնութերորդ ձմեռը ապրելով` հասկացա, որ ձմեռը տարվա ամենատխուր եղանակն է:
     Մտածեք, մարդիկ, մի՞թե տխուր չէ դուրս գալ փողոց ու տեսնել դատարկ ճոճարաններ, ուր չկան երեխաների ծաղիկ հայացքներ, մի՞թե տխուր չէ քայլել այգիներում մոլոր, ուր ոչ մի սիրահար չի համարձակվում ձեռքը սառեցնել, թեպետ.....եթե ունակ է սիրտ տաքացնելու, էլ ինչ հույժ ցրտից երկյուղելու:
     Ես հասկացա նաև, որ մենք ավելի ենք շտապում այն ժամանակ, երբ ոչ մի կարևոր գործ չունենք, ավելի շատ ենք շտապում գնալ այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում:
     Ես հասկացա, որ իմ կյանքում նպատակ է դարձել ազատ, առանց ծանր մտքերի պառկել կանաչ խոտի վրա ու երազել, մինչև որ հողը հակառակ կողմով կշրջվի վրաս` ինձ իր գիրկն առնելով:
     Ես հասկացա նաև, հասկացա, որ մենք երբեք չենք վերադառնում այնտեղ, որտեղ մեզ իսկապես սպասում են............
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3424 | 0 | 0
Facebook