Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգնած մտորումներ հասարակական վայրերում) ) )

13:00, երեքշաբթի, 11 փետրվարի, 2014 թ.
     ..............Նրա աչալուրջ, բանիմաց, ամենագետ ակնոցն այդ պահին մատնեց իր ամենանվիրական երազանքը, որ նա, անշուշտ, կցանկանար սովորել եվրոպական լավագույն համալսարաններից մեկում, նրա շատ բարակ ձայնը վկայում էր, որ շատ գրքեր կարդալու արդյունքում իր ձայնը հարմարվել էր հոգու ձայնին ու դարձել նրա անմիջական թարգմանիչը, նրա աչքերն ու ականջները սովոր էին տեսնել ու լսել գեղեցիկ պատմություններ, գրքային շրջանակներում ապրել բոլոր տեսակի զգացմունքները, որ կարող է բնորոշ լինել 18- 20 տարեկան պատանուն.............Թերևս, ամենահետաքրքիրը նրա ակնոցի ապակիներն էին, որոնք շատ մեծ զորությամբ պատնեշում էին նրա, երևի թե գեղեցիկ աչքերը, տարիներ-տարիներ...........Նրան բնորոշ էր շփոթմունքն արտահայտել ամեն պահ. այն, ինչ, նա կարծում էր գեղեցիկ, նրան հուզմունք էր պատճառում, իր հետ բերելով քրտնաթոր ճակատ, այն ինչ կոչվում էր կիրք, նրա համար տենդի կատարյալ աղբյուր էր.........Նա շփոթվում էր ամեն վայրկյան, երբ նայում էին ուղիղ նրա աչքերի մեջ, թեպետ նրա ամենազոր ակնոցը ոչ միշտ էր նրան պաշտպանում այլ աչքերի փայլից.....Բնական է, աշխարհում կատարյալ բան չկա...........Ես շատ անգամ հայացք նետեցի այդ պարոնի կողմը.........ու մտածեցի............ «Ինչ լավ է, որ նա փողկապ չի կրում» ...............Ես ևս մեկ հայացք ձգեցի նրա ակնոցի շրջանակներին` տարիքն առած, բայց թերևս հնազանդ ապակիներին, նրա խառնիխուռն մտքերի արտացոլանքին` դիմագծերի ջղաձգումների տեսքով, նյարդային շարժումներին` ծխախոտի գլաններ արձակելիս..............Շփոթ ու շփոթմունք չառաջացնող, տարիներով մրուրված, արդեն իսկ բախտին հարմարված միակ արտահայտությունը բիբերի մեջ լցված հավերժական արցունքն էր, որ ամեն կերպ թաքնվում ու ակնոցի ապակիներով պատնեշվում էր` ցույց չտալու համար, որ պարոնն, անշուշտ, դժբախտ էր.......
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3168 | 0 | 0
Facebook